ԱՄՆ Հայ դատի գրասենյակը չի սատարի ո’չ Օբամային, ո’չ էլ Ռոմնիին

14

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ գործող նախագահ Բարաք Օբամայի, ոչ էլ Հանրապետական Միթ Ռոմնիի օգտին պաշտոնական աջակցությամբ հանդես չի գա: Այս մասին ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

ԱՀԴԳ նախագահ Քեն խաչիկյանը հայտարարության մեջ նշում է, որ չնայած Կոնգրեսում գրանցված նշանակալից առաջընթացին, Նահանգների կառավարությունը, լրատվամիջոցները եւ քաղաքացիական հանրությունը, հայերի հարցերով ԱՄՆ-ի Դաշնային քաղաքականությունը, ցավոք, շարունակում են մնալ Անկարայի եւ Բաքվի գերիները: «Այն դեպքում, երբ մենք բաց ենք երկու կամպանիաների հետ կառուցողական համագործակցութան համար, ԱՀԴԳ-ն չի նախատեսում հանդես գալ այս կամ այն թեկնածուի օգտին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրանում նաեւ նշվում է, որ գրասենյակը պատրաստ է այս տարվա նոյեմբերին հաղթող ճանաչված նախագահին ծանոթացնել ԱՄՆ-ի հայերի դիրքորոշմանը եւ արժեքներին: ԱՀԴԳ-ն կշարունակվի համագործակցել Սպիտակ տան եւ ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի եւ այլ կառուցների հետ: