Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ իրաքյան պատերազմը վճարվել է արյամբ և դոլարներով:
Բաղդադում ամերիկյան դրոշը իջեցվել է, սա նշանակում է պատերազմական գործողությունների պաշտոնական ավարտը, որը ձգվեց ավելի քան 9 տարի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան գալով Բաղդադ սպաներին և զինվորներին ասել է,որ պատերազմը վճարվեց արյամբ և դոլարներով: Հաղորդում է BBC-ին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հեռանում է Իրաքից` «թողնելով ինքնիշխան, կայուն և ինքնուրույն Իրաք»: Օբաման նաև նշել է, որ ամերիկացի զինվորները Իրաքից հեռանում են հպարտությամբ:
Հիշեցնենք, որ 1.5 մլն ամերիկացիներ են ծառայել Իրաքում սկսած 2003թ-ից: Նրանցից 30 հազարը վիրավորվել են: 4.5 հազար ամերիկացի և 100 հազար իրաքցի զինվոր է զոհվել պատերազմի ընթացքում, որը ԱՄՆ-ի համար արժեցել է 1 տրիլիոն դոլար:
Չնայած ԱՄՆ-ի զորքը դուրս է գալիս Իրաքից, բայց ԱՄՆ Հանրապետականները դեմ են Օբամայի այս որոշմանը` մտավախություն հայտնելով, որ այս քայլով Իրաքը դուրս կգա կայունությունից: