ԱՀՀ. Ջոն Հեֆերնը ամենաթուրքամետն է…

5

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության հարցը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): Լսումները մեկնարկելու են հուլիսի 13-ին, տեղական ժամանակով 15:00-ին:

Նշելով, որ ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը վարող Ջոն Հեֆերնի թեկնածությունը դեսպանի պաշտնում առաջադրել է նախագահ Բարաք Օբաման` ԱՀՀ-ից հիշեցրել են, որ վերջինս 90-ականներին օգնական է աշխատել ԱՄՆ առավել թուրքամետ ու հակահայ կոնգրեսական Դագ Բերոյթերի մոտ: Այդ իսկ պատճառով ԱՀՀ-ն ակնկալում է, որ Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը բարդ ընթացակարգով տեղի կունենա, որի ընթացքում կպարզաբանվեն նրա դիրքորոշումները Հայաստանի ու հայության հետ առնչվող բազմաթիվ խնդիրներում:

ԱՀՀ-ից ԱՄՆ-ում բնակվող հայերին կոչ են արել ահազանգել իրենց ընտրատարածքներից Սենատ պատվիրակված խորհրդարանականներին: Խոսքը, մասնավորապես, Կալիֆորնիա, Դելիվեր, Ֆլորիդա, Ջորջիա, Այդահո, Իլինոյս, Ինդիանա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Օկլոհամա, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա, Թեննեսի, Յուտա, Վիրջինիա և Վայոմնիգ նահանգներում բնակվող ընտրողների մասին է:

Այդ նահանգներում ապրող հայերին ԱՀՀ-ից կոչ են արել իրենց սենատորներին հորդորել, որ վաղը կայանալիք լսումներում Ջոն Հեֆերնից պարզեն, թե նա ինչ հայացքներ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական ինտեգրացիայի և Հայաստանին մեկուսացնելու փորձերի, ինչպես նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու հարցերում»:

Ի դեպ, այսօր «Հայերը պատասխաններ են ուզում» վերնագրված հոդվածում Washington Times թերթը նույնպես անդրադարձել է ԱՀՀ -ի պահանջներին և Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածության խնդրին` նշելով, որ ` «Ամերիկահայերը թերահավատությամբ են վերաբերվում նախագահ Օբամայի՝ Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրած թեկնածուին