Կառավարության հոկտմբերի 4-ի նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն, որի նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51.271.006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:Կառավարությունն ընդունեց այս որոշումը: