Արցախյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու օր առաջ Իսրայելը Ադրբեջանին մատակարել է նորագույն լազերային հակատանկային հրթիռներ: Հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը՝ հղում անելով Իսրայելի Բար-Իլան Համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակից Ալեքսանդր Մուրինսոնի հայտարարությանը:
Մուրինսոնը մասնավորապես հետևյալ միտքն է հայտնել. «Կարևոր է նշել, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները և դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, նա ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»:











