>

13

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանել է ՀՀ նախագահի համաներման առաջարկի և հետագա ակնկալիքների մասին:
-Ձեր կարծքիով ո՞րն է համաներում հայտարարելու շարժառիթը:
-Կոնկերտ ասել շարժառիթն, այս պահին չեմ կարող: Հրապարակային խոստում է տրվել` ՀԱԿ-ի 3-րդ պահանջի վերաբերյալ: Հույս ունենք, որ այդ համատեքստում խնդրին լուծում կտրվի: Իսկ 3-րդ պահանջն այն է` ազատ արձակել մարտի 1-ի գործով դատապարտվածներին:
-Իսկ կարելի է արդյո՞ք Ձեր խոսքերից ենթադրել, որ մարտի 1-ի գործով դատապարտվածներին ազատ արձակելն է` համաներում հայտարարելու նախապայմանը:
-Ես նման բան չեմ կարող ասել:
-Իսկ կարո՞ղ եք գնահատական տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին քայլին:
-Երբ ամեն ինչ կոնկրետանա այդ ժամանակ գնահատական կտամ, առայժ զերծ կմնամ: Դեռ ամբողջ ինֆորմացիան հայտնի չէ: