«Երբ երիտասարդ տարիքում եկա Բյուրական` աշխատելու, այդ ժամանակ էլ աշխատավարձը բարձր չէր, դրանով հնարավոր չէր լավ ապրել, բայց գումարը չէր ինձ ձգում, այլ հեղինակությունը: Բոլորս հիացած էինք Համբարձումյանով, մեր աստղագիտության մակարդակով: Եվ գիտնական դառնալը երիտասարդի համար մեծ պատիվ էր: Այսօր դա չկա, գիտնական բառը դառել է խեղճ մարդու կերպար»,- համոզված է հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Ըստ նրա, հարկավոր է գիտության հեղինակությունը բարձրացնել: Նրա խոսքերով, գիտության ոլորտը բավարար ֆինանսավորում չի ստանում: Սակայն անհրաժեշտ է մի քանի անգամ բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանք ցանկություն ունենան նվիրվելու իրենց աշխատանքին: >,-ընդգծում է նա:
>,- ասում է ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: «Խորհրդային տարիներից մեզ փոխանցվել է շատ հզոր ժառանգություն, որը մինչև այսօր աշխատում է գիտության ոլորտի օգտին, բայց այսօրվա մեր փայլը մեռած աստղի փայլ է»:
Արեգ Միքայելյանը արձանագրում է. «Հայ ուսանողների պահանջարկը տարբեր գիտական հիմնարկերում մեծ է, ցավոք սրտի, երբեմն անվերադարձ է լինում, քանի որ շատ հազվադեպ է լինում, որ նրանք վերադառնում են: Մեր ազգը մտավոր առումով տաղանադավոր է, բայց, ցավոք վերաբերմունքն է փոխվել» : Նա նաև ցավով նշում է, որ այսօրվա երիտասարդությունը նպատակաուղղված է ցանկացած գնով լքել երկիրը, դա նաև ունի իր պատճառը. գիտնականների համար աշխատանքային պայմանները բարվոք չեն: Նրա խոսքերով` առաջընթացի հասնելու համար, օրինակ` ԱՄՆ-ում հովանավորներն են մեծ ներդրումներ անում, իսկ ՀՀ-ում ներդրումներ արվում են միայն իշխանությունների համաձայնությամբ և հովանավորությամբ:













