«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը համահունչ է սիոնիստական ​​ռեժիմի նպատակներին․ Իրանցի փորձագետ

975
Իրանցի միջազգային իրավունքի փորձագետ, եվրասիական հետազոտող Ահմադ Քազեմին իրանական «Mashregh News»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները Սիոնիքի (Զանգեզուր) նահանգի վերաբերյալ:
Անդրադառնալով Ալիեւի խոսքերին՝ Քազեմին շեշտել է. «Միջազգային իրավունքի տեսակետից մենք լավ օկուպանտներ և վատ օկուպանտներ չունենք, ինչպես որ լավ կամ վատ ահաբեկչություն չունենք: Նույն տրամաբանությամբ, որ դատապարտում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիան Լեռնային Ղարաբաղի անջատողականների կողմից՝ Հայաստանի աջակցությամբ, դատապարտվում է նաև տարածքային պահանջների հայցը ընդդեմ Հայաստանի և միջազգային սահմանների խախտումը,- ասել է նա՝ ավելացնելով,- Ալիևը արդեն երկրորդ անգամ է սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես` կանոնադրության 2-րդ հոդվածի սկզբունքները: Բայց Նիկոլ Փաշինյանի խառնաշփոթ կառավարությունը, բացառությամբ Հայաստանի ԱԳՆ խոսնակի արձագանքի, հարցը որպես Երևանի բողոք չի գրանցել նույնիսկ ՄԱԿ-ում»:
Քազեմին ընդգծելով, որ տարածաշրջանի պատմության մեջ չկա այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կոչվող փաստ, դա նաև Բաքվի նոր և մտացածին պատմական կեղծիք է, միջազգային իրավունքի համաձայն պատմական իրադարձությունները որոնք փոփոխության են ենթարկվել չեն հանդիսանում սեփականության պահանջի հիմքը:
Այսպիսով, նույնիսկ ենթադրելով, որ Ալիևի պնդումները ճիշտ են, այդպիսի պնդումը չունի իրավական լեգիտիմություն, և եթե հիմնված է պատմական զարգացումների վրա, մենք էլ կարող ենք ասել, որ Կովկասը Իրանի մաս էր կազմում:
«Նրանք տեղյակ են, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգային սահմանները փոխելուն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սրվող առճակատման իրավիճակին զուգահեռ նրանք պատրաստել են բազմակողմ ծրագիր Իրանը պասիվ դարձնելու և մտադիր են այն կյանքի կոչելու Իրանի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: Այս տեսանկյունից, Նախիջևանում թուրքական զորավարժությունների անցկացումը նաև Իրանի զգայունության չափման նպատակ էր հետապնդում», – հավելել է իրանցի փորձագետը:
Քազեմիի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքուն նպատակ չունի բացել տրանսպորտային միջոցները, որոշել Ղարաբաղի իրավական ռեժիմը և կարգավորել հարաբերությունները Բաքվի և Երևանի միջև:
«Փոխարենը՝ Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) նպատակների շրջանակներում, Ադրբեջանի Հանրապետությունը հետապնդում է նոր նախագիծ՝ մտացածին «Զանգեզուրի միջանցքով»՝ պանթուրքական աշխարհագրական կապի միջոցով, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել և Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաև զսպել Չինաստանին և Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեգանախագծին»,- ասել է փորձագետը: