Հայկական մամուլի տեսություն - Ազատ Ձայն Լրատվական

Ադրբեջանցիները Խաչիկ գյուղից մարդ են առևանգել․ Հրապարակ
Հրապարակը գրում է․

Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել։

Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որեւէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս  Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան: Խաչիկցիները մեզ ահազանգել են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է։ Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։

«Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։ Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

The post Ադրբեջանցիները Խաչիկ գյուղից մարդ են առևանգել․ Հրապարակ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Տավուշում ռուսական նոր ռազմաբազա է կառուցվում. հայտնի է տեղակայման վայրը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:

Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։

Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:

«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:

Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:

Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին  նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի:

«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

The post Տավուշում ռուսական նոր ռազմաբազա է կառուցվում. հայտնի է տեղակայման վայրը․ «Հրապարակ» appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ֆրանսիայի ամենահայամետ գործչի՝ Անն Իդալգոյի հետ․ Հրապարակ
Հրապարակը գրում է․

Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։ Թե ինչ լուրջ պատճառ է ունեցել Փաշինյանը, որ չեղարկել է նման կալիբրի պաշտոնյայի հետ հանդիպումը, այն դեպքում, երբ ժամանակ է գտնում անգամ  Wildberries-ի տնօրենին ընդունելու համար, եւ բոլոր լրատվական կայքերով այդ հանդիպումը որպես դարի իրադարձություն են ներկայացնում, պաշտոնական աղբյուրները լռում են, փոխարենը ուշագրավ վարկածներ են առաջ քաշում այս մերժման մասին տեղեկացված աղբյուրները։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել հետպատերազմական իրավիճակում եւ Արցախի խնդրի կարգավորման այս օրերին բարեկամ ժողովրդին իր եւ իր երկրի աջակցությունը հայտնելու նպատակով։ Այցը կազմակերպել է  Ֆրանսիայի հայտնի՝ CCAF ֆրանսահայ կազմակերպությունը, որի համանախագահներն են Nouvelles d’Arménie-ի ղեկավար, խիստ նիկոլամետ հայացքներով Արա Թորանյանը, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել վարչապետի մոտ։ Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Նման հակադիր հայացքներ ունեցող այս անձանց մինչ օրս հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի եւ ֆրանսահայ համայնքի։ Նրանք մեծ ջանքերով կազմակերպել են Իդալգոյի այցը Երեւան։ Փարիզի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Երեւանի քաղաքապետի, Վահագն Խաչատրյանի հետ, Գորիսում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18.00-ին հանդիպում է նախատեսված եղել Նիկոլ Փաշինյանի հետ, ապա՝ պաշտոնական ընթրիք, սակայն վերջին պահին Փաշինյանի աշխատակազմից զանգել եւ առանց բացատրության տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվում է։

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը հաստատեց մեր տեղեկությունները։ Ինչ վերաբերում է հանդիպումը չեղարկելու պատճառներին, հետաքրքրվեցինք՝ գուցե Ձեր ներկայությո՞ւնն է եղել պատճառը, որ Փաշինյանը չի ընդունել Անն Իդալգոյին։ Նա պնդեց, որ դա չէր կարող հանդիպումը չեղարկելու պատճառ դառնալ, քանի որ ինքը նախապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու գործող իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներին։ «Այո, Փաշինյան-Անն Իդալգո հանդիպումը նախապես ծրագրված էր՝ շաբաթ երեկոյան, որից հետո՝ պաշտոնական ընթրիք պատվիրակության հետ, բայց վերջին պահին մերժեցին։ Սկիզբեն ես հայտարարեցի Անն Հիդալգոյին եւ Հասմիկ Տոլմաջյանին, որ Հայաստանի մեջ պաշտոնական ժամադրություններուն պիտի չմասնակցիմ՝ լինի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահ եւ վարչապետ, որովհետեւ ես կողմ եմ ընդդիմության, դաշնակցականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թե՛ դեսպանը, թե՛ Փարիզի քաղաքապետը շատ լավ հասկացան, եւ ուրեմն ես չեմ պրոբլեմը, որ բեկանեց հանդիպումը։ Մենք չենք հասկնար՝ ինչու վերջին վայրկյանին Փաշինյանը մերժեց հանդիպիլ Փարիզի քաղաքապետին»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը, որն արդեն վերադարձել է Փարիզ։

Ըստ նրա՝ երկու վարկած կա, թե ինչու է Փաշինյանը մերժել բարձրաստիճան հյուրին։ Գուցե Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է արգելել՝ պատժելով Ֆրանսիային հակաթուրքականության եւ Արցախի կարգավիճակի հարցում հայամետ դիրքորոշման համար։ Մանավանդ՝ Գորիսում Իդալգոն հանդիպել է Արցախի նախագահի հետ։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին»,- ասում է Փափազյանը։ «Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»։ Փափազյանը շեշտում է, որ վստահ չէ որեւէ վարկածում, բայց երկուսն էլ արժանահավատ են։

«Ես իսկապես չեմ հասկնար՝ ինչպե՞ս կարելի է մերժել Փարիզի քաղաքապետին, որ միջազգային անձ մըն է, որ այդ հանդիպումով ուժ պիտի տար Հայաստանին ու Արցախին, ի՞նչ կար ավելի կարեւոր այդ պահին, քան Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը»։ Փափազյանին հարցրինք՝ կատարվածից հետո ի՞նչ տպավորություններով մեկնեց Անն Իդալգոն․ «Գիտեք, այս այցի նպատակը զորակցություն ցուցաբերելն էր Արցախին ու Հայաստանին, իսկ հանդիպումը, որ տեղի չունեցավ, պրոբլեմ չսարքեց, որովհետեւ իր նպատակն Արցախի հարցով՝ որ դիրքորոշվեր։ Ես կկարծեմ, որ Փարիզի քաղաքապետը բան մը չկորցցուց, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կորցցուց»։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեցինք մեկնաբանություն լսել՝ ինչու է վերջին պահին չեղարկվել հանդիպումը։ «Իսկ ո՞վ է ասում, որ նախատեսված էր ու չեղարկվել է»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Ճշտեցինք՝ նախատեսված չի՞ եղել։ «Ես նախատեսվածի վերաբերյալ չեմ ունեցել որեւէ տեղեկատվություն, այդ դեպքում՝ նաեւ չեղարկման»։ Այդ դեպքում ինչո՞ւ հանդիպում չի նախատեսվել, ամեն օր Փարիզի քաղաքապետը չի ժամանում Հայաստան։ «Ես չեմ ասում՝ նախատեսված չի եղել, ես ասում եմ՝ ես չունեմ նման տեղեկատվություն»։ Խաչատրյանին ասացինք, որ ոչ թե իր կարծիքն ենք ուզում լսել, այլ՝ գործադիրի ղեկավարի։ Խոստացավ ավելի ուշ պարզաբանում տալ, սակայն այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց։

The post Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ֆրանսիայի ամենահայամետ գործչի՝ Անն Իդալգոյի հետ․ Հրապարակ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Գորիս-Կապան մայրուղին ՀՀ քաղաքացիների կողմից շահագործելու հարցը բարդ է և չի դիտարկվում ապաշրջափակմանը վերաբերող քննարկումներում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մհեր Գրիգորյանին մենք հարցեր էինք ուղղել՝ կապված տրանսպորտային ուղիների եւ կոմունիկացիաների հարցերով ստեղծված աշխատանքային խմբի հետ։ Մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղին վերստին շահագործելու, ինչպես նաեւ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։

– Պարոն Գրիգորյան, ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը։

– Եռակողմ աշխատանքային խմբի փոխվարչապետների մակարդակով վերջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 1-ին: Ինչ վերաբերում է փորձագիտական մակարդակով աշխատանքներին, դրանք ընթացել են եւ ընթանում են:

– Ի՞նչ արդյունքներ են գրանցվել այդ նիստին, ո՞ւր եք հասել, ի՞նչ նորություն կարող եք հաղորդել։ Արդյոք կա՞ փոխըմբռնում Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանը խնդիրներ հարուցո՞ւմ է կամ մեզ համար անընդունելի պայմաններ առաջադրո՞ւմ է։

– Ինչ խոսք, տարբեր հարցերի շուրջ կան տարաձայնություններ, բայց պետք է ասել նաեւ, որ զգալի աշխատանքներ են տարվել փորձագիտական մակարդակով, ուսումնասիրվել են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական եւ ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային եւ մաքսային կարգավորումների հնարավոր լուծումները: Ի վերջո, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման հետ կապված փոխըմբռնում կա:

– Արդյոք հայկական կողմն առաջ քաշո՞ւմ է Գորիս-Կապան մայրուղին վերստին ՀՀ քաղաքացիների կողմից կամ գոնե երկուստեք շահագործելու հարցը։

– Սա ավելի բարդ հարց է, եւ մենք այն չենք կարող քննարկել զուտ կոմունիկացիաների ապաշրջափակման տեսանկյունից:

– Խնդրում եմ մեկնաբանել այն տեղեկությունը, թե վերջին հանդիպումների ժամանակ ՌԴ իշխանությունների, մասնավորապես՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից բարձրացվել է այն հարցը, որ պետք է առաջնահերթ լուծվի Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցը՝ անկախ քննարկվող կամ ստորագրվելիք մյուս փաստաթղթերից, քանի որ Ադրբեջանն այս հարցում շտապողականություն է ցուցաբերում։

– Մեր համագործակցության ողջ ընթացքում ՌԴ փոխվարչապետ պարոն Ա. Օվերչուկի կողմից նման տիպի հարցադրումներ կամ նման բովանդակության հարցեր երբեւէ չեն բարձրացվել:

ՀԳ․ Մհեր Գրիգորյանին այլ հարցեր էլ էինք ուղղել՝ կապված սահմանազատման հարցերով նոր ձեւավորվելիք հանձնաժողովի կազմի, դրանում իր՝ որպես փոխվարչապետի, հավանական ներգրավվածության, ինչպես նաեւ Տավուշի մարզի յոթ գյուղերի եւ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի՝ ադրբեջանական անկլավ լինել-չլինելու, դրանք Ադրբեջանին «վերադարձնելու» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի՝ վերջերս արած հայտարարության հետ։ Մեր այս հարցերին, սակայն, փոխվարչապետը  չի պատասխանել, սակայն մեզ խոստացան, որ ավելի ուշ կպատասխանեն նաեւ այդ հարցերին։ Հավանաբար, որոշակի դժվարություններ կան այդ հարցերին պատասխանելու հետ կապված, սակայն հուսով ենք, որ ամեն դեպքում կստանանք դրանց պատասխանները, քանզի դրանք հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The post Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Գորիս-Կապան մայրուղին ՀՀ քաղաքացիների կողմից շահագործելու հարցը բարդ է և չի դիտարկվում ապաշրջափակմանը վերաբերող քննարկումներում appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Թուրքիայի հետ բանակցություններին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցային գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` Լիպարիտյանը սերտ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ և ուղիղ խորհուրդներ է տալիս նրան։

«ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս` երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում»,– գրում է թերթը։

The post Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Թուրքիայի հետ բանակցություններին appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ադրբեջանական SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է՝ ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի պաշտոնական ինֆորմացիա չկարողացանք ստանալ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, այն Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների եւ այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ: Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները: Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռեւս 2006 թվականից եւ փակվեց հեղափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը։

Ավելի վաղ գրել էինք, որ ճանապարհաշինությամբ հպարտացող հեղափոխական իշխանությունն օգտվում էր ոչ թե հայ-ռուսական այս ընկերության արտադրանքից, այլ Իրանից էր ներկրում, ինչն էլ պատճառ դարձավ, որ գործարանը փակվի։ Հիմա ռուսական ընկերությունը, փաստորեն, տեղը կզիջի ադրբեջանականին, եւ սրանք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին ծաղիկներն են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.01.22թ համարում։

The post Ադրբեջանական SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. «Հրապարակ» appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Հայկական անձնագրերը և ԽՍՀՄ 2-ի վերականգնումը. ինչ է սպասվում 2024-ին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик-ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն եւ Բելառուսը: Այս մասին խոսում են նաեւ ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որոնք նման թեմայով բաց տեքստով խոսել են նաեւ վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակությունների մոտ:

Ըստ այդմ՝ 2024 թվականին ՌԴ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու: Յուրաքանչյուր պետություն կունենա իր նախագահը, սակայն միութենական միավորը ղեկավար մարմին կունենա, որը կգլխավորի Պուտինը: Նախատեսվում է, որ այս միության մեջ գտնվող երկրներն ունենալու են ընդհանուր ՊՆ բլոկ, արտաքին քաղաքական բլոկ, իրավական եւ տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր եւ այլն:

Միութենական միավորը կառավարվելու է ասամբլեայի՝ խորհրդարանի կողմից: Սա նման է լինելու ԽՍՀՄ գերագույն խորհրդին, սակայն ասամբլեայի անդամների ուղիղ ընտրություններ չեն նախատեսվում: Այս տեղեկությունների եւ մեր երկրում կատարվող փոփոխությունների համադրումից, հատկապես այն փաստից, որ հայկական անձնագրերը տրվելու են երկու տարի ժամկետով, համոզվում ենք, որ ժամկետով ամեն ինչ համընկնում է 2024 թվականի հետ:

Արդյունքում կստացվի, որ 2018-ին գալով իշխանության՝ ընդամենը 6 տարում Նիկոլ Փաշինյանը կոչնչացնի մեր ինքնիշխանությունը եւ մեզ կվերադարձնի սովետական «պայծառ» ապագա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26.10.21թ համարում։

The post Հայկական անձնագրերը և ԽՍՀՄ 2-ի վերականգնումը. ինչ է սպասվում 2024-ին. Հրապարակ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։

Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն։ «Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել»,- ասաց համայնքապետը»,-գրում է թերթը։

The post Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը․ «Հրապարակ» appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Արցախի ՊԲ հրամանատարը ցանկանում է հրաժարական տալ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։

Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ:

Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»։

Նշենք նաև, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե Արզումանյանի հրաժարականից հետո ում վրա կանգ կառնի ընտրությունը, քանի որ ՊԲ հրամանատարի նման պատասխանատու պաշտոնին հնարավոր չէ նշանակել առաջին իսկ պատահած մարդուն, իսկ պաշտպանության ոլորտում այսօր բարձր սպայական կազմի կադրային լուրջ խնդիր կա»:

The post Արցախի ՊԲ հրամանատարը ցանկանում է հրաժարական տալ. «Փաստ» appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

«Իրավունք»․ Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ․ Մովսես Հակոբյան
«Իրավունք» թերթը գրում է. «Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:

Վերոնշյալի, ինչպես նաև ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված Շուշիի պաշտպանության, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացված օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաև այն ժամանակ ԶՈՒ պատասխանատուներից գեներալ Մովսես Հակոբյանից, ով, անդրադառնալով հիշատակված օպերացիային, նախ նյարդային տոնով նկատեց.

-Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:

-Այդ օպերացիան մշակում էր Սամվել Բաբայանը և ըստ իր խոսքերի` լիազորված էր Արայիկ Հարությունյանի և ՊԲ հրամանատարի կողմից:

-Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թե ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպես շատերը կարող են ենթադրել ու, ցավոք ենթադրել են:

-Բայց Սամվել Բաբայանը  այնպես չի չէ՞, որ բանակից շատ հեռու մարդ էր, ի վերջո հաղթանակած գեներալ է:

-Հե՞տո:

-Նկատի ունեմ, որ տեղանքին քաջածանոթ էր և իր իսկ խոսքերով, եթե այդ օպերացիան իրականացվեր, այսօր գուցե Շուշին մերը մնար:

-Դե թող իրականացներ:

-Հրաժարվել են, ո՞նց իրականացներ:

-Ես հենց դա եմ ասում, պետք է ամեն ինչ կազմակերպված կերպով լիներ, որ ամեն ոք իմանար, թե որն է իր գործառույթը: Ես նորից եմ ասում՝ դա խաղ ու պար օպերացիա չի` նկատի ունեմ Շուշիի պաշտպանությունը:

-Ի դեպ այդ խորհրդակցությանը ներկա էին բավականին լուրջ զինվորականներ, ինչպես, օրինակ, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը:

-Իսկ ով է ասում, որ նրանք անլուրջ մարդիկ են:

-Նկատի ունեմ, եթե վերը նշված անձիք տեղեկացված չլինեին, որ այդ օպերացիան կարող է կյանքի կոչվել, և կա այդ օպերացիայի հիմքում նպատակ` ներկա կգտնվեի՞ն այդ խորհրդակցությանը:

-Գիտեք, ես էլ, Դուք էլ այդ օրերին կարող էինք նստել ու ինչ-որ պաշտպանության պլան մշակել, որպես լուրջ և հայրենասեր մարդիկ, բայց ով էր մեզ ենթարկվելու, եթե դա լիներ թեկուզ ամենափայլուն ու իրագործելի պլանը:

-Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամվել Բաբայանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու լիազորությունը նրան տրվել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էության ինքնագլուխ չէր պարոն Բաբայանը գործում:

-Իսկ, ով է ասել, որ Արայիկ Հարությունյանը նման լիազորություններով օժտելու իրավունքներ ուներ:

-Իսկ ո՞վ ուներ նման լիազորություններով օժտելու իրավունք:

-Զինված ուժերը, հետո գիտեք գնացեք տվյալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացեք:

-Տվյալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:

-Տվյալ գումարտակի հրամանատարը:

-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:

-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:

-Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:

-Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե ով ինչ կարող էր անել տվյալ իրավիճակում:

-Պարոն Հակոբյան, Սամվել Բաբայանն ասում է, որ Շուշիի օպերացիա, որպես այդպիսին չի եղել, որ այնտեղ ռեգուլյար բանակ անգամ չի եղել:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել:

-Ինչո՞ւ:

-Ես ասում եմ, որ այնտեղ կատարվածը մի ամբողջ քրեական գործի նյութ է` այսքանը:

-Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:

-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:

-Ինչո՞ւ:

-Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարությանը տվեք:

-Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:

-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 30․06.21թ համարում։

The post «Իրավունք»․ Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ․ Մովսես Հակոբյան appeared first on Ազատ Ձայն Լրատվական.