Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է․ բաղանիսցի

43

Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։

Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում   Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա  փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․

«Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև», – ասել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։