ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը դեռ չի ստորագրել։ Այդ մասին հայտնել են նախագահականից։
Նշենք, որ նախագահը, դիմումը ստանալու օրվանից սկսած, 3 օր ժամանակ ունի ստորագրելու համար Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։
Ըստ ՀՀ Սահմանադրության 133–րդ հոդվածի՝ ՀՀ նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Իսկ ըստ Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքի՝ Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: