Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին

10
Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները։

Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում:

Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան