Մեկ շաբաթում թշնամին արձակել է 1200 կրակոց

4

ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է ավելի քան 1200 կրակոց:Հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: