Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երկրորդ գնահատականն է հրապարակել

12

Վենետիկի հանձնաժողովը հրապարկել է Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ երկրորդ նախնական գնահատականը: Տեղեկացնում է Վենետիկի հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովականների կարծիքը, մասնավորապես, վերաբերում է 8, 9, 11-16 գլուխներին:

Գնահատականի եզրակացության բաժնում նշվում է, որ ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կատարել է բարձրորակ աշխատանք, որն արժանի է աջակցության: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և բեղմնավոր փոխանակումների մթնոլորտում շարունակվող աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել ստանալ տեքստ, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

«Առաջին նախնական կարծիքը պարունակում էր 4 կարևոր խորհուրդներ, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի թեկնածու լինելու իրավունքի սահմանափակումների վերացմանը, ապա ռեզիդենցիայի պահանջը 5 տարվանից նվազեցվել է 4 տարվա, որն առաջխաղացում է: ԱԺ աշխատանքներից երկքաղաքացիների բացառումը, սակայն, չի հանվել: 89-րդ հոդվածը չի ապահովում ավելին, քան այն, որ երկրորդ փուլով ընտրությունները ոչ թե «կլինեն», այլ «կարող են լինել»: Բացի այդ, 89-րդ հոդվածը հանվել է սա հմանադրական դրույթների 201 հոդվածից, որը պահանջում է հանրաքվե, որպեսզի փոփոխություն մտցվի:

Օրենսդիր մարմնի մեկ ամբողջ նստաշրջանի ընթացքում նոր խմբակցությունների ձևավորման բացահայտ արգելքը հանվել է 105-րդ հոդվածից, ինչն ինքնին բարելավում է, չնայած որ նոր խմբակցություններ ձևավորելու հնարավորությունը սահմանափակված է մնում:

ԱԺ-ի դերը Վճռաբեկ դատարանների ներկայացուցիչների նշանակման հարցում հանվել է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը, ապա ձայների պահանջվող մեծամասնության շեմը բարձրացվել է 3/5-րդի, ինչը բարելավում է:

Վենետիկի հանձնաժողովը ևս մեկ անգամ ընդգծում է բաց ու շարունակական երկխոսության կարևորությունը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի սահմանադրական բարեփոխումները, որոնք պետք է ընդունվեն խորհրդարանի, հետո արդեն հանրաքվեի միջոցով, Հայաստանին ևս մեկ քայլով առաջ տանեն ժողովրդավարության ճանապարհին»,- ասաված է Վենետիկի հանձնաժողովի գնահատականում: