Նժդեհի հուշերը. Ղարաքիլիսի եռօրեայ հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան Հայութիւնը

95

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ զորավար Գարեգին Նժդեհի հուշերը Ղարաքիլիսայի ճակամարտի հետ կապված: 

«Մօտ հազար զինուորներով եւ կամաւորներով կը վերադառնայի Ղարաքիլիսէն: Արդեն անցել էինք Սիմէոնովկա գիւղը, երբ մեր ձախ թեւի ուղղութեամբ ընդհատ գոռացին մի քանի մատ հրացաններ: Թշնամու լրտեսներն էին՝ դարանամուտ եղած անտառում: Քառորդ ժամու չափ կանգ առաւ զօրամասը, մինչեւ որ յառաջապահները կը մաքրքին ճամբան: Գիշերուայ ժամը 2-ին հասանք աւեր եւ անմարդաբնակ Վարդանլու գիւղը, ուր թողնելով հետեւակ ուժերս, մէկ յիսնկակ ձիաւորներով յառաջացայ դէպի Ղարաքիլիսէ։ Հայ աւանի վրայ տիրող մեռեւլային լռութիւնը եւ լոյսի չգոյութիւնը շատ շուտ մատնեցին, որ թշնամին դեռ ոտք չի կոխել այդ տեղ: Տուն չկար, որ սպիտակ դրօշակ պարզած չլինէր: Սպիտակ էր հագել մեր չքնաղ ամարանոցը, որ շուտով պիտի կարմրէր մեր եւ թշնամու արիւնով: Մի տասնեակ ձիաւորներ, որոշ յանձնարարութեամբ, ուղղելով դէպի Ղշլաղ՝ ձիս քշեցի դէպի այն տունը, ուր գիշերել էի ընդամէնը հինգ օր առաջ: Թակեցի դուռը, բայց մնացի անպատասխան: Մօտեցա պատուհանին՝ նորէն լռութիւն: Խեղճերը չէին պատասխանում, կարծելով թէ թուրքն է յայտնուել։ Սկսեցի անուններ տալ: Բացուեց դուռը եւ յայտնուեց Ալեքսանդրապոլէն գաղթած Հակոբ Հրամճեան ընտանիքը: Բոլորի դեմքերի վրայ թէ ուրախութիւն, թէ սարսափ կար: Աւետելով Սարդարապատի մեր յաղթութեան լուրը, որոշ տեղեկութիւններ ուզեցի ստանալ թուրք ոյժերի եւ շրջանի հայ բնակչութեան տրամադրութեանց մասին: Պարզոււեց, որ թուրք զօրքը գտնւում է Արջուտում, եւ որ լուսաբացին տանուտէրի գլխաւորութեամբ մի պատգամաւորութիւն պիտի մեկնէր աղ ու հաց մատուցելու թուրք զօրահրամանատարութեան: Ուղարկեցի կանչել իշխանութեան ներկայացուցիչներին: Եկան՝ զարմացած: Փարատեցի նրանց տարակուսանքը եւ պահանջեցի հրաժարուել Ղարաքիլիսէն առանց կռուի թշնամուն յանձնելու մտքից: Խոստացան՝ «Հայոց զօրքին մատաղ անել ամեն ինչ՝ եւ՛ Հաց, եւ՛ Հարստութիւն, եւ՛ կեան»: Պահանջեցի սուրհանդակներ եւ նրանց միջոցով գրութիւններ ուղարկեցի շրջակայ գիւղերը, յորդորելով զէնք կրելու ընդունակ զիւղացիներին մի քանի օրուայ հացի պաշարով եւ ունեցած ռազմամթերքով մինչեւ կէսօր, ներկայանալ ինձ Ղշլաղում: Առանձին գրութեամբ պահանջեցի ներկայանան նաեւ քահանաներին եւ ուսուցիչներին: Այդ կարգադրութիւններից յետոյ, Մխիթար Տէր Աբրահամեանին ուղարկեցի՝ մեր զորամասը առաջնորդելու Ղարաքիլիսէ, իսկ ես անցայ Ղշլաղ: Պետք էր յարմար դիրքեր ընտրել եւ դեռ լոյսը չբացուած տեղաւորեի ոյժեր զօրամասիս թուական սակաւութիւնը չմատնելու համար: Ղշլաղում գիւղացիությանը գտայ ոտքի վրայ եւ անհանգիստ: Զօրամասը ցանցառակի բռնեց նախսապէս ճշտածս կրակի գիծը-կեդրոնը՝ զուգահեռ Ղշլաղին, նրանից մէկ ու կէս վերստ առաջ. ձախ թեւը՝ դէպի Հարաւ ինկած անտառապատ բարձունքները, իսկ աջը՝ մօտ երկու վերստ, երկաթուղագծից դէպի Հյուսիս ձգւող բաց դաշտը: Բնական է, որ ռազմագիտական պահեստի չգոյութիւնը, ինչպէս եւ ռազմամթերքի պակասը, պիտի թելադրէին ինձ ցանցեր փռելու թշնամու ոազմագործողութեանց ուղղութեանց վրայ: Բոնապարտեան յստակատեսութիւն պէտք չէր գիտակցելու համար, թե այդ օրուան մեր ամէնաթեթեւ յաջողութիւնն անգամ գինովցնելու աստիճան պիտի խանդավառէր մեր զօրքն ու ժողովուրդը, քանզի Էրզրումէն մինչեւ Գուգարք միայն տխուր պարտութիւնն էր եղել մեր բաժինը, իսկ չնչին անյաջողութիւնը բացարձակապէս անկարելի պիտի դարձնէր մեր հետագայ դիմադրութիւնը: Գիտէի թորքը, հաւատարիմ իրեն, մեր Ղարաքիլիսէ վերադառնալու յանդգնութիւնը պատժելու, իր Ալլահի արնոտ կամքը կատարած լինելու համար՝ զինաթափ պիտի լիներ անզէն ազգաբնակչության գլխին: Ուրեմն, պէտք էր գործի լծել Հայ մարդու եւ արիութիւնը, եւ՛ հնարամտութիւնը, որպէսզի քմահաճ բախտն այդ օրը աոաջին անգամ մեզ ժպտար: Այդ մտահոգութեամբ, մեր կռուագիծն մօտաւորապէս 1000 քայլ առաջ, երեք կետերի վրայ դարաներ պիտի հետեւակներից՝ անտառի մեջ. ռմբաձիգներից՝ երկաթուղագծային կամուրջի տակ. իսկ հեծեալներից՝ բաց դաշտի մէջ ինկած մի տնօրեայ վանքի աւերակների մէջ: Դարանամուտ այդ խմբակները՝ առանց մատնելու իրենց ներկայութիւնը, թոյլ պիտի տային թշնամուն յառաջանալու մինչեւ դարանների գիծը եւ ապա, խաչաձեւ կրակի տակ առնելով, պիտի խորտակէին նրան: Մեր ոյժերը պիտի սպասէին ազդանշանի, որ տրուելու էր հրթիռի միջոցով: Լոյսը նոր էր բացուել, եւ արդէն վերադարձել էին Արջուտի ուղղութեամբ ուղարկածս Հետախոյզները: Այլեւս վայրկեանէ վայրկյան կը սպասէր թշնամին: Շրջագայելով մեր առաջադիրքերը՝ կը խրախուսէի զինուորներս՝ նրանց մինչեւ վերջ գոտեպինդ պահելու համար, յիշեցնելով նրանց Երեւանի մեզնից պաՀանջած «երեք օրեր»-ը: Կենտրոնական դարանից նշանացի հասկացրին թշնամու երեւալու մասին: Մի քանի վայրկեան անց՝ մենք այլեւս աչքի եւ կրակի հաղորդակցութեան մէջ էինք թշնամու հետ: Նա կառաջանար յաղթ-յաղթ, տողաձեւ ու լսողութեամբ բռնած երկաթուղագծի երկու կողմերը: Ժամը 9-ի մօտերը թշնամու կողմից սկսուեց նախակռիվը՝ թեթեւ հրացանաձգությամբ: Մեր ոյժերն ու դիրքերը շոշափելու նպատակով թշնամին կըդանդաղեր, եւ հասկանալի էր դա: Չէ որ մենք առանց կռուի էինք լքել Ղարաքիլիսէն եւ այսօր թուրք զօրահրամանատարութիւնը կը սպասէր Հայոց աղ ու հացին՝ զայն պըղծելու համար: Բացի այդ, վերին Հրամանատարութիւնը թույլ էր տուել սխալներից ամէնաաղետալին. օրեր առաջ նա ազատ էր արձակե 4-5 հազար թուրք գերիները, մի արարք, որ թշնամին պիտի բացատրէր մեր չուարուն վիճակով: Այսօր, սակայն, նա ստիպուած էր նոր զոհեր ու ժամանակ վատնելու՝ մեզ տեղի տալու հարկադրելու համար, մեր ֆիզիկական եւ բարոյական ողնաշարը ջարդելու Համար: Ժամը տասը անց էր, երբ սկսուեց ընդհարումը. դարձեալ աննշան ոյժերի միջեւ: Մեր դարանները կը շարունակէին իրենց մահառիթ լռութիւնը: Ղշլաղ կը հասնէին կամաւորներ եւ կ’ուղարկուէին նստացնելու մեր շղթաները: Թշնամու յառաջապա՝ զօրասիւնը այլեւս կը մօտենար մեր դարանների գծին: Մերոնք սկսել էին ջղայինութիւն ցոյց տալ։ Արձակուեց սպասուած հրթիռը, որին կայծակի արագութեամբ յաջորդեց մեր դարանակալ խմբերի փոթորկային կրակը: Ծուղակուած թշնամու ոյժերի մի մասը խսուճապով հետխաղացութիւն փորձեց, իսկ միւս մասը խառնախռիւ թափուեց երկաթուղագծի վրայ: Մեր դարանները կը շարունակէին իրենց ռումբերի, գնդացիրների եւ համազարկերի տարափի տակ պահել յանկարծակիի եկած թշնամուն: Օգտուելով թուրքերի փափուկ վիճակից՝ ռազմամուտ ուժերս քաշեցի առաջ: Փամբակի ձորերը դողացին ռումբերի որոտից: Թշնամին կը դժուարանար ուշաբերուել եւ կը հնձուէր անխնայ: Տրուեց գրոհի հրամանը: Սկսուեց յարձակումը: Վրէժով բեռնաւոր մեր մարտիկները կը յարձակուին վագրերի նման: Մեր զարկերի զօրութիւնից շատերի սուինները ծռունցին, փչրուեցին: Կռիւ էր, որ որքան տարերային, այնքան կարճատեւ եղաւ: Թշնամին տագնապով դէպի Արջուտ կը փախչէր: Նա ժամանակ չունեցաւ անգամ իր վիրավորներին փրկելու: Մենք կը շարունակէինք մեր տակտիկական ճռաքաղը: Հայ մարտիկն այդ օրը, այդ ժամին, արժանի էր իր ցեղի անունին:

ճակատամարտի առաջին օրը սկսուել էր՝ Հայ ոգու փայլուն գերազանցութեամբ՝ յաղթանակով: Այլեւս կար համոզումը, թէ պիտի յաջողենք աւելի մեծ քայլով Ղարաքիլիստում կրկնելու Սարդարապատը եւ տալ Երեւանին իր ուզած երեք օրը՝ Բաթումի մեր պատգամաւորութեան գործը հետացնելու համար: Այդ օրը մայիս 25-ն էր: Ճակատամարտի երկրորդ օրը նոյնպէս սկսուեց եւ պսակուեց մեր յաջողութեամբ: Հայ շինականի արիութիւնը լիոնիդասեան կիրճի կը վերածէր Ղարաքիլիսէն: Մայիս 27-ի գիշերը լուսացրինք երկու գիշերամարտերով եւ համբուրելի մնաց Հայ Զենքը: Մեծ ճակատամարտի վերջին արարը այլեւս սովորական բացում չէր, այլ մահակու: Մայիս 28 էր՝ Սրբազնասուրբ եւ տօնելի՛ օր: Այդ օրը Տփսիսի մէջ Հայոց Ազգային Խորհրդի կողմից տեղի պիտի ունենար Հ. Հանրապետութեան Հռչակումը, իսկ Բաթումում պիտի կնքուեր Հաշտության դաշինքը: Այսպիսով կիրականանար դարաւոր երազը՝ Հայ Արիւնով սըրբուած Արարատեան դաշտում կը վերականգնուէր Հայ Հայրենիքը, որի մէջ յար եւ յաւէտ պիտի ապրին արիութիւնն ու փառքը, Սարդարապատի եւ Ղարաքիլիսէի Հերոսականը կերտող ռազմիկները»:

Ի դեպ, Նժդեհն իր կենսագրության մեջ առանձնահատուկ նշանակություն է տվել մայիսյան հերոսամարտերին և ահա թե ինչ է գրել՝

«1918 թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսէի ճակատամարտը: Վիրաւորւել եմ, ներկայացուել ամենաբարձր քաջութեան շքանշանի: Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսէի ճակատամարտի ոչ թե օրուայ Խորէրդային Հայաստանը, այլ եւ այդ երկրամասի վրայ այսօր ապրող Հայութիւն չէինք ունենա: Ղարաքիլիսի եռօրեայ Հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան Հայութիւնը եւ Հիմք դրեց Հայկական պետութեան»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: