Կարմիր Բլուրի տարածքում դամբարանադաշտ է հայտնաբերվել. Հ. Սիմոնյանը դեռ կասկածում է, որ այնտեղ հայեր են ապրել

14

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման ընթացքում Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում դամբարանադաշտը է հայտնաբերվել: Տեղեկացրեց «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: 

Սիմոնյանը վստահեցրեց, որ դամբարանադաշտը փրկվեց, քանի որ վերջապես այն կպեղվի ամենաբարձր մակարդակով:

Հ.Սիմոնյանը նշեց, որ դամբարանները  թվագրվում են մ.թ.ա. 7-6 դդ. և մինչև հիմա իրենք բացել են շուրջ 30 դամբարան, իսկ ամբողջովին պեղվել է երկու դամբարան: Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվել է տարածքը: 

Եվ քանի որ պրն Սիմոնյանը, լինելով Կարմիր բլուրի պեղումների ղեկավար, մինչ օրս չի կարողանում ինքն իրեն համոզել, որ այդ ժամանակաշրջանում Կարմիր Բլուրում և դրա հարակից վայրերում ապրել են հայեր, լրագրողներին հույս տվեց, որ դամբարանադաշտի ուսումնասիրության շնորհիվ կպարզի, թե ովքեր են բնակվել այստեղ:

«Մենք երկու ատամ ենք ուղարկել Կոպենհագեն: Առաջին արդյունքները հուսադրող են. պարզվել է, որ դրանցում պահպանվել է ԴՆԹ-ն, ինչը հազվադեպ է պատահում: Այսպիսով, այն կարող է պարզել, թե դամբարանում թաղվածներն իրար հետ ինչ առնչություններ են ունեցել: Հետագայում, դարձյալ ԴՆԹ-ի միջոցով, արդեն կկարողանանք պարզել՝ Կարմիր բլուրում ապրած մարդկանց և մեր գեները նո՞ւյնն են, թե՞ ոչ»,- ասաց բանախոսը:

Հնագետը նաև ասաց, որ կա հստակ պայմանավորվածություն, որ ﬕնչև չավարտվեն պեղումները, ճանապարհաշինարարական աշխատանքները չեն ﬔկնարկի: 

Ի գիտություն, Կարմիր բլուր հնավայրը հիմնադրվել է Վանի հայկական թագավորության թագավոր Ռուսա երկրորդի (685-645թթ.) օրոք և այնտեղ ապրել են հայեր: Այդ ժամանակ Կարմիր բլուրը դարձել է Վանի թագավորության հյուսիսային մայրաքաղաք և այն եղել է Վանի թագավորության փոխարքայի նստավայրը:

Հ.Գ. Զավեշտալի է, որ պրն Սիմոնյանը զարմացել է, որ այդ տարածքում դամբարանադաշտ է հայտնաբերվել, քանզի բոլոր մասնագետներն էլ գիտեին, որ այդ տարածքը Կարմիր Բլուրն է, այն հնավայր է և պեղված չէ: Այսինքն՝ շինաշխատանքները սկսելիս բոլորն էլ գիտեին՝ ինչ տարածք են վերածում շինհրապարակի: