Երկու սուտինյորները և քաղաքական աշխարհի պերճանքն ու թշվառությունը

46

Թե՛ Էրդողանը, թե՛ Պուտինը համաշխարհային քաղաքական նորօրյա վայրիվերումների թնջուկում վաղուց են բացահայտվել որպես քաղաքական մի դաշտից մյուսը թռչկոտող կավատներ` «քաղաքական ջիգլոներ» (political gigolo – վճարում ակնկալող պարտնյոր՝ սուտինյոր):

Ռուսաստանի նախագահ Պուտինին չի անհանգստացնում իր քաղաքական իմիջը՝ ժիրինովսկիական ծաղրածույությունը՝ շաբաթը մեկ իրար հակասող դիրքորոշումներ որդեգրելը, քանի որ դա է նրա տրամաչափը: Դեռ երեկ Սիրիայի նախագահ Ասադին սատարողը, Թուրքիային որպես ԻԼԻՊ-ի հովանավորող բացահայտողը, և Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառողը, այսօր արդեն Թուրքիայի նախագահի հետ գրկախառնության սիրավեպ է սկսել: Ռուսաստանը՝ Պուտինը, իր երկարատև ավտոկրատական կառավարման ընթացքում այդպես էլ չփորձեց ստեղծել ո՛չ կայսերապետական ընդհանրական գաղափարաբանություն, ոչ՛ տնտեսական բազմաձև ենթակառուցվածքային համակարգ, ո՛չ քաղաքական սկզբունքային չափորոշիչներ, ո՛չ Ռուսական կայսրության երկարատև շահերի թիրախային նպատակակետեր ու ծրագիր: Չունենալով նման ֆունդամենտալ հենակառույցներ` թվացյալ «ուժեղ» նախագահ Պուտինը ստանձնել է քաղաքական ջիգլոյի դեր: Նա կարող է դավաճանել Ժակ Շիրակին ու «լավ առաջարկ» ստանալով գրկախառնվել Ջ. Բուշի ադմինիստրացիայի (Ռոկֆելլերների կլանի) հետ, կարող է քծնել Կադիրովին ու Նազարբաևին, կարող է սատարել Սիրիայի նախագահ Ասադին՝ Թուրքիայի դեմ պայքարում, իսկ հետո ցատկել դեռ երեկ իր կողմից թշնամի հայտարարված Թուրքիայի՝ Էրդողանի գիրկը: Քաղաքական աշխարհում նման դերակատարումը բնորոշ է դրածո «բիզնես մենեջերին», այլ ոչ թե ինքնուրույն քաղաքական հայտ ներկայացնող խաղացողին:

Երբ աշխարահաքաղաքական կլանային շահերի հակասությունը սրվում ու հասնում է ճգնաժամային վիճակի, նման քաղաքական դրածոների հիմնական խնդիրը, ի վերջո, դառնում է՝ անձնական: Այսինքն՝ դիմանալ, երկարաձգել իր ու իր ընտանիքի կյանքն ու ֆիզիկական ապահովությունը: Պուտինի ողջ գործունեությունը բացատրվում է Ռուսաստանի էներգակիրների ՓԱՅԱԲԱԺՆԻ մեջ Բրիտանական՝ Լոնդոնյան ֆինանսական կլանի լուրջ ներկայությամբ: Բացահայտ է, որ ուկրաինական «հեղափոխությամբ» եվրոպական շուկայից ԽՈՒԶՎԱԾ ռուսական գազախողովակներն իրենց տեղը պիտի զիջեն ԱՄՆ կլանի կողմի մասնակի սեփականություն հանդիսացող Սաուդյան Արաբիայի ու Կատարի խողովակներին, որին խոչընդոտում էր Սիրիայի Ասադի իշխանությունը, որի պատճառով Լոնդոն-պուտինյան շահեկանությունը սատարում էր Ասադին, և հրթիռակոծում էր ամերիկյան ու թուրքական նախագիծ՝ ԻԼԻՊ-ը: Այսինքն՝ խնդիրը համաշխարհային տարնսկոնտինենտալ ֆինանսական՝ արդեն այսօր երկփեղկված Վաշինգթոն-Լոնդոն երկու բևեռների հակամարտությունն է, իսկ Ռուսաստանի կամ Թուրքիայի ղեկավարները ոչ թե իրենց երկրների երկարաժամկետ քաղաքական շահերը ներկայացնող ինքնուրույն քաղաքական ներկայացուցիչներն են, այլ այս երկու կլանային բևեռների միջև գտնվող «քաղաքական ջիգլոներ» են:

Նույն «քաղաքական ջիգլոյի» կարգավիճակ է նաև Էրդողանի դերակատարումը: Ամերիկյան գաղտնի կառույցների (Ռոկֆելլերների կլան) կողմից բանտից մինչև ամենավեր բարձրացված Էրդողանը կարողացավ գլխատել Թուրքիայի գեներալների սպայական վերնախավը, որը Քեմալի ժամանակներից Մեծ Բրիտանիայի վերահսկող ներկայությունն էր Թուրքիայում, սատարեց ԱՄՆ-ի պրոյեկտ ԻԼԻՊ-ի գործունեությունը, ժամանակին վաշինգտոնյան իր տերերի հրամանով մերժեց Ռուսաստանի նախագահ Պուտինի շահավետ առաջարկը՝ “South Stream” ռուսական գազի (նաև Ռոդշիլդյան սեփականություն հանդիսացող) Թուրքիայով դեպի Եվրոպա խողոկաշարի կառուցումը, մերժեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի և Պուտինի առաջարկը՝ հրաժարվել Սաուդյան և Կատարի գազի ու նավթի Թուրքիայով դեպի Եվրոպա խողոկաշարից, որն ամերիկյան նախագիծ է (Ռոկֆելլերների կլան) և անցնել իրենց՝ Լոնդոնյան կլանի կողմը, Էրդողանը իր տերերի հրամանով ոչնչացրեց ռուսական CY-24 ինքնաթիռը և այլն: Սակայն երբ Մեծ Բրիտանիան լքեց ԱՄՆ նախագիծ հանդիսացող Եվրամիությունը (այսինքն՝ Վաշինգտոնյան IMF-ի և Լոնդոնյան World Bank-ի շուրջ խմբավորված տրանսկոնտինենտալ ֆինանսական կլանների բացահայտ ապահարզանից հետո), «քաղաքական ջիգլո» Էրդողանը, որոշելով, որ իր նախկին տերերը անասելի հարված ստանալով թուլացել են, փորձ է անում փոխել իր դաշտը՝ ցատկել Լոնդոնյան կլանի՝ այս դեպքում պուտինյան Ռուսաստանի գիրկը: Թեկուզ չի բացառվում, որ էրդողանը լավ գիտակցում է իր դաշտից դաշտ ցատկելու վտանգավորությունը, և միայն փոձում է իր տերերի մոտ թանկացնել իր «արժեքը»:

Հիմնական որոշում կայացնող խաղացողների բևեռացումը կարող է ունենալ մի քանի տարբերակներ՝ մեկը մյուսին ոչնչացնելուց մինչև իրար մեջ համաձայնություն: Ամեն ինչ ցույց կտա նոյեմբերին սպասվող ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյուքը, որից և գործողության ուղղությունը…

Իրականում Թուրքիայի իրական աշխարհաքաղաքական հեռահար շահը դեպի արևելք թրքալեզու ժողովուրդների հիմքով տնտեսաքաղաքական միություն ստեղծելն է՝ այսօրվա «նեոօսմանիզմի» միջոցով մեզ ծանոթ՝ հին պանթուրքիզմի հաղթանակին հասնելն է (տես՝ Նազարբաևի ելույթը՝ Ստամբուլի Իսլամական երկրների համագործակցության 13-րդ համաժողովում), որը դեռ հարյուր տարի առաջ նախագծված էր Երիտթուրքերի կողմից և սակայն, լիովին հակադրված է Ռուսաստանի Դաշնության տնտեսաքաղաքակական շահերին, և Ռուսաստանի համար այն կարող է դառնալ կատաստրոֆիկ: Բայց ինչպես վերևում նշեցինք, Պուտինի կամ Էրդողանի նման ժամանակավոր «քաղաքական ջիգլոների» հիմնական խնդիրը ոչ թե իրենց երկրների ապագան կերտելն է, այլ սեփական կյանքը երկարաձգելն է:

Հ. Գ. 
Եվ ահա Արցախյան հիմնախնդրի լուծումը  և Ռուսաստանի այսօրվա անսպասելի դիրքորոշումները այս կոնտեքստում է պետք քննել ու դրան համապատասխան քայլեր անել: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ ո՛չ Վաշինգտոնյան կլանի ներկայացուցչություն հանդիսացող Գերմանիայի ղեկավարության կողմից հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ո՛չ նույն կլանի կարևորագույն թև հանդիսացող «ՀՌՈՄԻ ԱԿՈՒՄԲ» անունով տրանսկոնտինենտալ կլանի անդամ Հռոմի պապի այցը Հայաստան պատահականություններ չեն, այլ քաղաքական լուրջ քայլեր են Հայաստանի նկատմամբ: