Լևոն Տեր-Պետրոսյանի դավաճանությունը. ե՞րբ ենք ճանաչելու մեր ներսի թշնամուն

16

Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում հաճախ է իր մասին հիշեցնել տալիս, բայց ամեն անգամ իր հակահայ կեցվածքն ավելի ակնհայտ է ի ցույց դնում հանրությանը: Այս անգամ Տեր-Պետրոսյանն իր փետրվարի 17-ի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակից հետո, որտեղ առաջարկում էր Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ հանձնաժողով հրավիրել և առաջարկում էր իր կողմից սիրելի գործիչներին, հանդես է գալիս մեկ այլ ուղերձով, որը չի կարող տեղավորվել որևէ հայ մարդու ուղեղի մեջ: Նշում եմ հայ, քանի որ Տեր-Պետրոսյանի ծագումնաբանությունը վաղուց հարցականի տակ է:

Եվ ահա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր  ուղերձի առաջին մի քանի կետերը Տեր-Պետրոսյանը նվիրել է Հայոց ցեղասպանության իրագործման ժամկետներին ու կրած կորուստներին, 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, Հայոց Ցեղասպանությունը մինչ օրս ճանաչած պետություններին ու կառույցներին, բայց ահա իր ուղերձի 8-րդ կետից տեր Պետրոսյանի «պահանջմունքները» հիմնովին փոխվում են: Ըստ այդմ՝ վերոնշյալ կետում Տեր-Պետրոսյանը նշում է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է խոսում Տեր-Պետրոսյանը, ինչպե՞ս կարող ենք Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականությունից հանել, երբ այդ ցեղասպանությունը իրագործողն ու կազմակերպիչները արտաքին աշխարհից էին:

9-րդ կետում Տեր-Պետրոսյանը նշում է, որ պետք չէ հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, քանզի որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, նրանք իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։ Այս կետով ՀՀ առաջին նախագահը Ցեղասպանությունը դարձնում է միմիայն սփյուռքի խնդիր՝ մոռանալով, որ այժմյան Հայաստանի տարածքում ևս ապրում են Ցեղասպանությունից մազարպուրծ եղածների ժառանգներ՝ նշելով, որ այդ երկրի ներքին գործն է արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին: Դավաճանությունն այլ կերպ չի լինում: Ինչպե՞ս կարելի է Ցեղասպանությունն այսքան նսեմացնել:

Մյուս կետն իր հակահայությամբ չի զիջում նախորդներին՝ Հայաստանը Թուրքիայի առջև պահանջ չդնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը՝ դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Պատկերացնո՞ւմ եք Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ներքին գործն է, պարո՛ն քաղաքական գործիչ, իսկ մեր նախնիներին ոչնչացնելն ու ցեղասպանելը նույնպե՞ս երիտթուրքերի ներքին գործն էր: Ինչպե՞ս թե պահանջներ չներկայացնենք Թուրքիային: Դուք Ձեզ ինչո՞ւ եք թույլ տալիս խոսել հայ ազգի անունից: Թուրքը գրավել է մեր հայրենիքը՝ մեզ ցեղասպանելով և կտրելով մեր արմատներից և մենք պետք է լռե՞նք, մոռանա՞նք մեր պահանջատիրության մասին: Դուք ինչպե՞ս եք հանդգնում անարգել հայ ազգի նախնիների հիշատակը, մեր հայրենի հողը՝ այն դարձնելով զութ թուրքական կառավարության ներքին գործ: Ձեզ համար մի՞գուցե անհասկանալի է հայրենիք ու ցեղ կորցնելու ցավը, բայց հայը միշտ հիշում է ու միշտ պահանջելու է իր հայրենիքի վերադարձը և իր նախնիների հիշատակի հարգանքը: Ինչո՞ւ եք փորձում Թուրքիային հաճոյանալ, մի՞գուցե ձեզ թուրքերը լավ ռոճիկ են նշանակել:

Տեր-Պետրոսյանի խեղկատակությունն ավելանում է հաջորդ կետում, երբ այս անձը պնդում է, որ Հայաստանը խնդրի եվրոպական երկրներին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում: Հաջորդը՝ Հայաստանը պատրաստ է 2009թ. հեկտեմբորի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Իսկ վերջում Տեր-Պետրոսյանը կատարում է իր վերջին վատությունը՝ Արցախյան հիմնահարցի հետ կապված ասում է՝ անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել:

Եվ այս ամենը գրում է մի մարդ, ով տարիներ շարունակ ղեկավարել է Հայաստանը, կամ ում ընտրել է հայ մարդը, որ իրեն ղեկավարի: Չնայած զարմանալի չեն այս մարդու արարքները, երբ հիշում ենք նրա նողկալի քայլերը 1988-ից 1997թվերի ընթացքում, Հայաստանի հարստահարումը, Արցախյան հիմնախնդրի ծնումը, կրիմինալը, օլիգարխիան, մենաշնորհը, կոռուպցիան և վերջապես Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անձանց ներմուծումը քաղաքականություն և դրան հաջորդած դժոխքը, որի պտուղները մինչ օրս վայելում ենք: Տեր-Պետրոսյանն իր այս ուղերձով ակնհայտորեն ծառայություն է մատուցում թուրքերին և իր մյուս հովանավորներին, ում այսքան տարի հլու-հնազանդ ծառայում է: Այս ուղերձը դավաճանություն է, և հարկ է՝ այս մարդուն դատել հայրենիքի դավաճանության համար:

Ցավոք, պետք է նշենք, որ տերպետրոսյանական այս ակտիվությունը և շարունակական հակահայ կեցվածքի մեղավորը ժողովուրդն է, ով այսքան դավաճանություններից հետո շարունակում է կանգնել այս անձի կողքին՝ չհասկանալով, որ Հայոց Ցեղասպանության փաստը պղծողը, պնակալեզությունը, նախնիներին անարգելը, Հայաստան-Սփյուռք անջրպեդ առաջացնելը, պետական դավաճանություն  է, և այս անձը կա՛մ պետք է աքսորվի Հայաստանից, կա՛մ ընդմիշտ լռեցվի:

Մենք ենք մեղավոր, որ մեր ներսում առաջացած չարորակ ուռուցքի համար, քանզի ի սկզբանե չենք կանխարգելել:

Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի հաջորդ հանրահավաքին էլի մարդիկ դուրս կգան: Մարդի՛կ, այս անձը աշխատում և սնվում է ձեր  էներգիայով, որպեսզի հիմնովին քանդի Հայաստան երկիրը:

Վերջապես ե՞րբ ենք ճանաչելու մեր ներսի թշնամուն: