ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է. Եվսեև

15

ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է:

Եվսեևի խոսքով՝ պատճառը՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են՝ Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը ևս փոփոխվում է: Հարավային Կովկասում շուրջ տասը տարի փոփոխություններ են սպասվում, որոնց արդյունքում՝ ներկայիս միաբևեռ աշխարհին փոխարինելու է գալու բազմաբևեռ աշխարհը: Խոսելով տարածաշրջանում Հայաստանի դերի մասին ռուս փորձագետը շեշտեց, որ ՀՀ-ն որպես կամուրջ կարող է ծառայել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև, Հայաստանն այդ իմաստով ամենահարմար երկիրն է: Ինչ վերաբեվում է Արցախյան հակարտությանը, ապա պատերազմի հավանականությունը մեծանում է, քանի որ շատ ավելի հաճախակիացել են սահմանային միջադեպերը, սադրանքները, ռազմական գործողությունների բնույթն է փոխվել, շատ ավելի խորը դիվերսիոն-հետախուզական բնույթ է սկսել ստանալ, նոր` նախկինից ավելի ծանր սպառազինություն է օգտագործվում, ու ոչ բոլորն են ռուսական:

Եվսեևը նշում է, որ Ադրբեջանը ցանկանում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ինչպես հիշում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բեռլին այցելության ժամանակ պարզվեց, որ Գերմանիան ցանկանում է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ինչը ներկայիս ձևաչափի պայմաններում անհնար է: «Գաղափար կա՝ ընդլայնել կարգավորման ձևաչափը, այլ ձևաչափեր ստեղծել, այսինքն` կա ակտիվություն, որն իրականում չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- հավելեց նաՓորձագետը նշում է, որ Ադրբեջանը, միգուցե, զգալով, որ իր ռեսուրսները կարող են չբավարարել, դրա համար է սադրում, միգուցե, պատճառը ԼՂ հակամարտության հանդեպ ուշադրության պակասն է, այդ քայլով Ադրբեջանը ուզում է հիշեցնել խնդրի մասին: Բայց այնուամենայնիվ, փորձագետը վստահ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը չեն ցանկանում պատերազմ Հարավային Կովկասում, ուստի պետք է ձևավորեն մի ձևաչափ, որի շրջանակում պետք է պայմանավորվեն` ինչպես գործել հնարավոր պատերազմի դեպքում, ինչպես տեղայնացնել պատերազմը և թույլ չտալ, որպեսզի այն ավելի ընդլայնվի: Չնայած որ նախորդ տարվա օգոստոսից իրավիճակը լարված է և ըստ փորձագետի՝ վատագույն սցենարների ևս պետք է պատրաստ լինենք: Ավելին, Ըստ նրա` Ադրբեջանում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի ձեռքերն այլևս ազատ կլինեն, և կլինեն սադրանքների հերթական ալիքներ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: