Պատմական արժեքն ու սպառողական ապրանքները համարժե՞ք

15

Պարզվում է` Գառնու տաճար մուտք գործելու համար ևս պետք է գումար վճարես ու տոմս առնես: Նման անակնկալ սպասվում է յուրաքանչյուր մշակութասեր քաղաքացու:

>,-ասում է երևանաբնակ Անուշը: Գագիկն էլ զայրանում է,->:

Հարցը փորձեցինք պարզել Մշակույթի նախարարությունից: > ՊՈԱԿ-ից ասացին, որ կա նախարարի հրաման` տրված 2009թվականի օգոստոսի 3-ին. որտեղ ասվում է, որ Գառնու տարածք մուտք գործելու տոմսի արժեքը 1000 դրամ է, հայերենով էքսկուրսիան` տոմսից բացի` 1500, օտար լեզվով էքսկուրսիան` 2500, իսկ գիշերային այցելությունը` 1200 դրամ: >,- ասում է Աշոտ Փիլիպոսյանը: Իսկ թե որն է պատճառը` խոսեցինք Հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի հետ:
-Պարոն Զաքյան, ո՞րն է տոմսեր և գներ սահմանելու պատճառը:
-Նախկինում ևս եղել է, ուղղակի շատ սիմվոլիկ գումար էր: Կա նախարարի հրաման, որով սահմանվում են բոլոր արգելոց թանգարանների մուտքի գները: Գառնին ևս արգելոց թանգարան է, հետևաբար էնտեղ ևս մուտքը վճարովի է:
– Ո՞րն է թանկացման պատճառը:
-Էսօր դոլարը, որ բարձարնում է կամ հացը, ալյուրը ինչի հետ է կապված:
– Դուք խոսում եք սպառողական ապրանքերի գների բարձրացման մասին, իսկ ես Ձեզ հարցնում եմ ազգային արժեքի մասին:
– Մենք ապրում ենք շուկայական հարաբերություններում: Եթե մի տեղ թանկանում է մի բան, ու վերադասը գտնում է, որ կա անհրաժեշտություն թանկացման, ուստի լիազոր մարմինը սահմանում է նոր գնացուցակը:
-Դուք կարծում եք Ձեր համեմատությունը ճի՞շտ է:
-Չէ, ես չեմ համեմատում, Դուք հարցնում եք, ես էլ օրինակ եմ բերում:
-Այնուամենայնիվ չասացիք, ինչով եք պայմանավորում թանկացումը:
-Թանկացել է, ուղղակի թանկացել է: Որովհետև պայմաններն են բարելավվել, աշխատավարձ է բարձրացել, հոսանքի գինն է բարձրացել, էդ ամենը պիտի փակել չէ:
Իհարկե, գումարները պետք է վերադարձնել, բայց երևի թե հաշվարկներում մի փոքր շփոթմունք կա, որ պետք է փակի ոչ թե շարքային քաղաքացին, այլ` համապատասխան մարմինը, այս դեպքում` մշակույթի նախարարությունը: Ի վերջո Գառնին պետք է պահել ոչ թե հարստանալու, այլ` ազգային հարստությունը պահպանելու համար: