Հայրիկյանը, գնդակն ու այլազգի մարդասպանը

4

Բոլորս աղոթեցինք ու Պարույր Հայրիկյանը առողջացավ: Իսկ Հայրիկյանի ու մյուսների վարկածներն ու տեսակետները ժամ առ ժամ փոխվում են: Ասենք սկզբում ներկայացրին, որ Հայրիկյանը տեսել է իր վրա կրակողին, հետո ասաց, որ չի հիշում դեմքը, իսկ այսօր ասում է, որ հայի դիմագծեր չի ունեցել կրակողը: Մի պահ ասացին կողքից են կրակել, մի պահ թիկունքից, մի պահ ասացին, որ դիմադրություն է ցույց տվել:

Հաջորդ հետաքրքիր կետը փամփուշտն ու զենքն էր, որով կրակել էին Հայրիկյանի վրա: Բալիստիկայի օրենքների համաձայն՝ ՏՏ 33 տեսակի զենքից արձակած գնդակը այդ հեռավորությունից չէր կարող մնալ Հայրիկյանի փափուկ հյուսվածքների մեջ: Մյուս վարկածն այն է, որ եթե զենքը փաթաթված էր փալասով, ապա գնդակը չէր հասցնի արագություն հավաքել և միգուցե մխրճվեր ու մնար փափուկ հյուսվածքների մեջ: Բայց Հայրկյանի և իշխանության ներկայացուցիչների վարկածով մարդասպանը կրակել է 20-30 սմ հեռավորությունից, այսինքն գնդակը կհասցներ արագություն հավաքել: Եվ ի՞նչ: Այստեղ ինչ-որ բան սխալ են ասում կամ հեռավորությունը, կամ էլ…

Մյուս վարկածը, Հայրիկյանի խոսքով ասած, արտաքին ուժերն են իր դեմ մահափորձ կատարել, սակայն ամենազավեշտալի վարկածը հենց սա է. դժվար թե դրսի ուժերը գումար ծախսեին, անուն հանեին ու ոչ պրոֆեսիոնալ մարդասպանի նշանակեին այդ գործում:

Ծիծաղելի է այն, որ իշխանությունները միանգամից այս կրակոցը որակեցին մեր պետականության դեմ ու ջանք ու եռանդ չխնայեցին վարկածները աղավաղելու հարցում: Հարց է առաջանում, եթե կապ չունեք, ինչ եք այդքան շատ խառնվել, ինչի եք ասում, որ ոչ Հայրիկյանի դեմ էր այս գնդակը, ոչ էլ որևէ մեկի, այլ հայ ժողովրդի ու պետականության դեմ: Ինչո՞ւ: Չէ՞ որ, ոչ ոք չակնարկեց, որ իշխող ուժն է մեղավոր այս մահափորձի մեջ:

Թեկնածունեից ոմանք նույնիսկ իրենց վերագրեցին այդ կրակոցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հրանտ Բագրատյանը նյարդայնացավ, որ եթե չբացահայտեն ուրեմն ինքը կասի, թե ինչ կլինի: Բայց հիմա ամենից ծանր վիճակը Անդրիաս Ղուկասյանինն է, ես կասեի այս գնդակն ուղղված էր հենց իր դեմ, քանզի եթե Հայրիկյանը > անի ու որոշի 15 օր հետաձգել ընտրությունները, ապա Ղուկասյանը մի երկու շաբաթ ավել է քաղցած մնալու:

Բայց իրավիճակն ամենից շատ ազդեց Սերժ Սարգսյանի վրա, նույնիսկ ձայնը կտրվեց, քանզի գիտեր, որ եթե նույնիսկ Հայրիկյանին ուղղված գնդակը տեղ չհավասավ էլ, միևնույն է, ինքն է >:

Այստեղից հետևություն, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ի սկզբանե շատ շփոթեցրեց հանրությունը, բոլորս խառնաշփոթի մեջ ընկանք, կարծեցինք իրավամբ պատմությունը կրկնվում է, և փորձ է արվում խառնել երկրում տիրող հանգիստ իրավիճակը, սակայն այսօր, իրար ետևից դնելով հենց Հայրիկյանի կողմից ասածները, ավելի է դժվարանում իրական մահափորձի պատճառը հասկանալ: Հավանաբար սա այն հարցերից կմնա, որ ամեն մեկն իր մեջ է գտնելու պատասխանը, բայց որ Հայրիկյանը այս էլ որերորդ դեպքն է ջրից չոր է դուրս գալիս ֆիլմերի հերոսների նման, փաստ է:

Սակայն ցավալին այն է, որ ՀՀ նախագահի ընտրություններն արդեն ավանդույթ դարձած հանգիստ չեն անցնում: