Իշխանությունը ինքն է տանում դեպի սեփական պարտությանը

13

Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ` Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղ գտած նյութի վերաբերյալ:
-Տիկին Ալավերդյան, ի՞նչ եք կարծում, որն է եվրապառլամենտի պաշտոնական կայքում տեղադրված նյութի պատճառը: Ձեր մեկնաբանությունը:
-Նախ և առաջ Մինսկի խումբը որդեգրել է այդ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին, այն սկսվել է դեռևս 92թ.-ին, երբ Հայաստանը նոր դարձել էր ԵԱՀԿ անդամ պետություն: Եվ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի ներկայացուցիչները գալով Հայաստան, գրել են հիմքերը, ուսումնասիրությունները և այլն: Այդ ժամանակից սկսած Հայաստանում փաստորեն անհավասար պայքար էր մղվում փորձագետների կողմից, ովքեր գտնում էին, որ սա կարող է շատ հեռուներ տանել և իշխանությունները նշում էին, որ այդպես կան շատ շահեկան կետեր: Եվ անձամբ ես, քանի որ այդ ժամանակ արդեն գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ էի, դրա մասին ելույթ եմ ունեցել, իմ կարծիքը ուղարկել եմ նախագահական ապարատ, բայց ցավոք, այդ ժամանակվա տիրող քաղաքական ուժը գտնում էր, որ կարելի է այդպես սկսել, քանի որ այդտեղ գրված էր, որ բանակցություններ կլինեն և խոսք էր գնում խաղաղության մասին, դա 92 թվականի փետրվարի 28-ն էր, դրանից հետո սկսվեց լայնամասշտաբ պատերազմ` Ադրբեջանի կողմից: Եվ որևէ ձևով ոչ ոքի կողմից չէր դադարեցվում: Ու, փաստորեն, միայն շնորհիվ Աստծո կամքի և հայ ժողովրդի` կարողացանք հասնել նրան, որ Ադրբեջանի խնդրանքով դադարեցվեց կրակը և հաստատվեց զինադադար: Որոշ փորձագետների, այդ թվում` ինձ, թվում էր, որ մենք արդեն Մինսկի խմբի գործունեությունը, գաղափարախոսությունը կշարունակենք բոլորովին այլ կերպ` հունի մեջ դնելով այս իրավիճակը և ահա տարիներ անց դա կրկնվում է, կարծես թե բոլորը մոռանում են, թե ինչ գնով ու ինչ իրավական հիմքերով է սկսվել այս վերջին գործընթացները` 88-ից սկսած, ինչ գնով է հաստատվել այս վերին աստիճանի զգայուն տարածաշրջանում ստատուս քվոն: Հիշեցնեմ, որ ստատուս քվոյի փոփոխության փորձերը` Թիֆլիսի կողմից, ցույց տվեցին, թե ինչ արդյունքներ է ունենում: Եվ փոխարենը Ֆաթիեն կշտամբի Ադրբեջանին` զենքի, զինամթերքի գնման համար, նա կարծես թե զգուշացնում է հայերին` ասելով, որ նրանց տողի բյուջեն ավելի մեծ է, քան մեր ամբողջ բյուջեն:
– Ի՞նչ եք կարծում, սա ինչ որ նախազգուշացում, կամ գուցե հորդոր էր` Կազանի հանդիպումից առաջ:
– Ես կարծում եմ, որ արևմուտքն ինչ-որ առումով ուզում է ցույց տալ Ռուսաստանին, որ միայն Ռուսաստանի ազդեցությունը չէ, որ կարող է դեր ունենալ և լրիվ որոշիչ լինել: Ես ցավով նշում եմ, որ Մինսկի խումբը, որ ավելի ոգևորված է պաշտպանում Ստալինյան ազգային քաղաքականության հիմքերը, քան սովետական միությանը:
-Ի՞նչ եք կարծում մեր կողմից որոշակի քայլեր ու միջոցառումներ կիրականացվեն այդ ուղղությամբ:
-Ես ոչ թե գուշակում եմ, այլ ասում եմ, որ եթե չձեռնարկվեն, ապա գործող իշխանությունը ինքն է տանում դեպի սեփական պարտությանը, ամենաքիչը իշխանության լծակների թուլացմանը: