Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Թուրքական համապատասխան ծառայությունները Երևանում «ճնշում» են հայկական ռադիոալիքները: Սա քիչ առաջ ուղարկեցին, 99.5 MgH հաճախականության ալիքն է:
Ի դեպ` ինձ փոխանցեցին, որ տպավորություն են ստացել, կարծես թե Արցախ, Ցեղասպանություն և նման թեմաների քննարկման ժամանակ են իրենք սկսում «մտնել» մերոնց հաճախականություն»: