Թշնամին հրետակոծում է Խոզնավարից քիչ վերեւ ընկած հատվածը եւ դիրքերը

218
Խոզնավար

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում գիշերվանից լսվում են գյուղի վերևի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից իրականացվող հրետակոծության ձայները։ Միայն կեսօրից հետո համեմատաբար թուլացել է ինտենսիվությունը, բայց գյուղից մի քիչ վերև ընկած հատվածը ևս թշնամու հրետակոծության տակ է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։

«Գիշերն ահավոր ինտենսիվ հրետակոծում էին մեր դիրքերը։ Ադրբեջանցիների թիրխում էր նաև գյուղից մի քիչ վերև ընկած հատվածը։ Գնդակների, պայթյունների ձայները բավականին մոտիկից են լսվում»,-ասաց Զաքյանը՝ հավելելով, որ կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են։