Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք

35

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանական ԶՈւ-երը: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը, նման որոշում է կայացվել Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումից հետո: Հիշեցնենք, Փաշինյանը Պուտինից ռազմական աջակցություն էր խնդրել՝ համաձայն փոխօգնության մասին հայ-ռուսական երկկողմ պայմանագրի:

Ռուսաստանն, իբրև ՀՀ անվտանգության երաշխավոր, իր դաշնակցին աջակցություն է ցուցաբերել, սակայն Մոսկվան շարունակում է պնդել, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: