Լոս Անջելես-Երևան աննախադեպ չվերթով 265 ուղևոր տեղափոխվեց Հայաստան

12/07/2020 19:37

Լոս Անջելես-Երևան աննախադեպ չվերթով 265 ուղևոր տեղափոխվեց Հայաստան

Իրականացվել է Լոս Անջելես- Երևան հատուկ չվերթը:Այս մասին հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյբուքյան էջը:

«Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 737-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին»,-նշված է գրառման մեջ:

 

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `