12/07/2020 11:09

Հուլիսի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի:

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 565 է:

Գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 182 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 748 -ի:

Առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589 (մեկ օրում ավելացել է 325-ով): Մեկ օրում թեստավորվել է 1885 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 134 989 քաղաքացի:

 

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `