Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը կտտանքների հետևանքով մահացել է

01/08/2020 21:07

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը կտտանքների հետևանքով մահացել է
Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։
 
Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։

Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին.
 
««Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ. հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։ 1992-1993 թթ.՝ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին, եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝ զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ ռազմաճակատում։ 2000 թ.-ից հետո մինչ օրս կուսակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։

Վերջին անգամ կուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկ շեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է»:


 

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `