Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. Մնացականյան

12/12/2019 22:56

Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. Մնացականյան

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Twitter-իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

«Այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեզին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - նշել է նախարարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) անցկացրեց Հայոց Ցեղասպանության բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն է:

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `