Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիր

26/09/2014 16:25

Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիր

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին։ Այս մասին տեղեկացնում է  «Ռիա Նովոստի»-ին։

Անհրաժեշտ 226 ձայնի պարագայում կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ չի գրանցվել, ձեռնպահ՝ մեկը։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ամրագրում է Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում։

Այդպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `