Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

30/06/2020 16:23

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 14:33-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Ծովագյուղ գյուղում։


 

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `