Համաշխարհային բանկը Հայաստանին 75 մլն դոլար կհատկացնի

23/12/2014 20:02

Համաշխարհային բանկը Հայաստանին 75 մլն դոլար կհատկացնի

Այսօր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո սահմանված ամբողջական գումարը՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ կառավարության կողմից իրականացման փուլում գտնվող կարևորագույն բարեփոխումներին: Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Տարածաշրջանային դինամիկան, որ անդրադառնում է Հայաստանի վրա, փաստում է, թե ինչքան կարևոր է մեր աջակցությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ տնտեսական աճի ու ինքնաբավության հարցում, - ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - մինչ միջազգային գործընկերները ներկայումս աշխատում են ազգային իշխանությունների հետ՝ հոգալու ներկայիս կարճաժամկետ անկայունության հետ կապված հարցերը, մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այն կարևոր կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանին գործ ունենալ համաշխարհային տնտեսության իրողությունների հետ և լինել մրցունակ և ըստ այդմ ստեղծել աշխատատեղեր»:

ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ.

1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսավարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման, ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը.

2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում, ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը.

3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով.

4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա.

5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, հանքարդյունահանման ոլորտում սոցիալ-բնապահպանական ուղենիշներն ամրապնդող օրենսդրական ու կանոնակարգիչ բարեփոխումների ընդունման միջոցով:

«Հայաստանի ժողովրդի և կառավարության առաջ մեր հանձնառությունը ներառում է աջակցություն բարեփոխումների այս փաթեթը իրականացնելու համար, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը անկայուն ներհոսքերի վրա հիմնված աճից անցում կատարել դեպի արտահանման ուղղվածությամբ աճին և ապահովել աշխատատեղերի ձևավորման ավելի բարձր ցուցանիշներ», - ասել է տ-ն Բեյլին: 
Երկրորդ ԶՔԳ ներառում է ընդհանուր առմամբ 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար գումար:

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `