Կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ հիվանդներին բնորոշ 5 նշան

04/06/2020 22:22

Կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ հիվանդներին բնորոշ 5 նշան
Բժիշկներն առանձնացրել են նոր տիպի կորոնավիրուսի 5 ենթադրյալ նշան։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Ինստիտուտը, որտեղ աշխատում է հնդիկ բժիշկ Պունա Ադար Պունավալան, Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ աշխատում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա։ Գիտնականների այս խումբը իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, առաջ է քաշել բազմաթիվ վարկածներ, որոնց թվում նաև այն, որ վիրուսը աշխարհում տարածվել է շատ ավելի վաղ, քան այդ մասին պաշտոնապես իմացել են։

Բժիշկները խոսել են ասիպմտոմ հիվանդների մասին և առանձնացրել 5 ախտանշան, որոնք կարելի է նաև չվերագրել կորոնավիրուսին, բայց պարզվում է՝ այդ նշանները ցույց են տալիս, որ դուք ոտքի վրա եք ուղղակի տարել վիրուսը:
 
Եվ այսպես, կարելի է կասկածել, որ Դուք վարակված եք եղել COVID-19-ով, եթե հետևյալ ախտանշանները 14 օրերի ընթացքում եղել են կամ հաջորդել են իրար։
 
1․ Հոտառության փոփոխություն։ Մենք մշտապես լսում ենք, որ սա նոր տիպի կորոնավիրուսի ախտանիշներից է, որը լինում է ակտիվ ընթացող հիվանդության ժամանակ։ Մինչդեռ, թեթև ձևերում, ձեր հոտառությունը կարող է ամբողջությամբ չանհետանալ։ Բայց փոխվել կարող է՝ հոտերը կարող են բթանալ կամ փոխակերպվել։ Եթե զգում եք, որ հոտերը խամրել են կամ այլ կերպ են ընկալվում, սա կարող է լինել այսպես կոչված՝ անախտանիշ կորոնավիրուսի առաջին ախտանիշներից մեկը։

2․Թուլություն ու ջարդվածության զգացողություն։ Խոսքը ոչ թե սովորական հոգնածության մասին է, այլ Ձեզ ոչ բնորոշ խորը հոգնածության։ Եթե սովորական գործողությունները՝ աշխատանք, տնտեսական հոգսեր, ֆիզիակական վարժություններ, Ձեր համար սկսել են դառնալ դժվարին, կարելի է ենթադրել, որ Ձեր օրգանիզմը իր բոլոր ուժերն ուղղել է վիրուսային «ագենտի» դեմ։

3․Ստամոքսի ցավ։ Մինչև բոլորովին վերջերս ստամոքսի ցավը չէին կապում կորոնավիրուսի հետ։ Բայց հիմա բժիշկները սա բացատրում են թոքերի ստորին հատվածների բորբոքմամբ։ Սա նաև կարող է վկայել ոչ թե օդակաթիլային, այլ աղիքային եղանակով վարակման մասին, որը, համաձայն վերջին հետազոտությունների, ավելի թեթև ձև է։

4․ Աղիքային խանգարումներ․ լուծը, եթե այն պայմանավորված չէ սննդային թունավորմամբ, լուծողականների ընդունմամբ, COVID-19-ի աղիքային ձևով վարակված լինելու ակնհայտ նշան կարող է լինել։ Այն առավել հաճախ լինում է, երբ վիրուսի «ագենտը» օրգանիզմում հայտնվում է ոչ թե օդակաթիլային եղանակով, այլ մակերևույթներից՝ բերանում։

5․Աչքի լորձաթաղանթի բորբոքում․ «կորոնայի» համար բավականին անսպասելի ախտանիշ է, բայց ցուցանշային՝ հաշվի առնելով, որ մայիսի 4-ից այն ևս ի հայտ է եկել։ COVID-19-ի օրգանիզմում հայտնվելը կարող է առաջացնել թեթև կոնյուկտիվիտ, որն արտահայտվում է աչքերի կարմրությամբ և թեթև քորով։ Առավել ծանր ձևերի դեպքում, այն հանգեցնում է արցունքաբեր ծորանների թարակախալմանը։

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `