Կորոնավիրուսի նոր օջախներ՝ խնջույքի հետևանքով

30/05/2020 16:20

Կորոնավիրուսի նոր օջախներ՝ խնջույքի հետևանքով

Սյունիքի մարզում մայիսի 28-ի դրությամբ հաստատաված  է նոր կորոնավիրոսային հիվանդության 80  դեպք։ Այս պահին բուժված է 54 քաղաքացի, 305 հոգի գտնվում են  ինքնամեկուսացման մեջ։ Գրում է Հանրային Ռադիոն:

Հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։  Նոր վարակման դեպքերը եղել են Մեղրիում և Սիսիանում։ Ահա թե ինչ է լինում, երբ չեն հետևում պարետատան սահմանափակումներին ու մասնակցում են մասսայական միջոցառումների, արդյունքում դառնում են վարակակիր ու վտանգում ոչ միայն իրենց, այլև դիմացինի առողջությունը։ Ճիշտ այդպես եղավ մեղրեցի մի կնոջ հետ, որը մայրաքաղաքում տարեդարձի մասնակցեց ու վարակեց շրջապատի մարդկանց։

«13 հոգի հաստատված ունենք, 126 հոգի էլ ինքնամեկուսացվել են։ Ամենատարեցը 63 տարեկան է, իսկ մնացածը՝ միջին տարիքի կանայք են։ Բարեբախտաբար, բոլոր վարակակիրներն էլ անսիպտոմ են, հարցնում ենք, բողոք չունեն, պարզապես վարակակիր են, ծանր դեպքեր չկան»,- ասում է համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը

Սիսիան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը կարևորում է սահմանափակումներին հետևելը. «Սիսիանում միանշանակ այս պահին խուճապ չկա։ Իրավիճակը լիովին վերահսակելի է։ Օջախները բարեբախտաբար երկուսն են, ունենք 11 հիվանդ։ Երկու ընտանիք են եղել, մեկը այստեղից չի։ Սիսիանում չեն վարակվել, դրսից, այլ քաղաքի օջախներից են վարակված եղել։ Օջախներ չեն ավելացել։ Մեկուսացվածներ կան, շատ չեն, գտնվում են տեղամասային վերահսկողության տակ։ Կապը մեկուսացվածների հետ ամենօրյա բնույթ է կրում, օրը երկու անգամ՝ սահմանված կարգով, նրանց հետ կապ են հաստատում»:

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `