Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել

02/04/2020 18:02

Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել

Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոավիրուսով վարակը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետ Թարվերդյանը։

«Թեստավորվել ենք, ունեցել ենք դրական պատասխան։ Ես հիմա մեկուսացված եմ Արտաշատի թերապեւտիկ բաժանմունքում։ Արդեն երկրորդ օրն է, որ մեկուսացված ենք։ Մենք ընտանիքով ունեինք ախտանշաններ»,- ասաց նա։

Համայնքապետը պատմեց, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին վարակված է եղել չի իմացել, եկել էր մեզ մոտ։ Բարեկամուհին շփվել է վարակակրի հետ։ Այդ հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկն իր ընկերուհին է, նրա հետ է շփվել ու մեզ էլ փոխանցել։ Հաստատվել է նաեւ հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»։

Թարվերդյանն ասաց, որ համայնքում էլի բնակիչներ կան, որոնք վարակվել են. նրանք նույնպես մեկուսացված են։
 
«Ես 60-ն անց եմ, հիմա ինձ լավ եմ զգում, մի պահ կարող է ջերմությունս բարձրանալ, հետո իջնում է։ Ընդհանուր առմամբ թեթեւ եմ տանում։ Կնոջս հետ կապված խնդիր կա, շաքարային դիաբետ ունի. ջերմություն ունի։ Նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն։ Ընտանիքում 3 հոգի ենք. ես, կինս եւ դուստրս»։

По Теме

Арменалогия

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас`