Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 5662 է

01/06/2020 22:38

Ադրբեջանում  կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 5662 է

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությանն առնընթեր գործող օպերատիվ շտաբը։

Մահացությունը մեկ օրվա կտրվածքով եղել է հինգ դեպք։ Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5662 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը կազմում է 68 մարդ։ 2086 մարդ գտնվում է հիվանդանոցային բուժման մեջ։ Ստացիոնար բուժում ստացողներից 55 մարդ գտնվում է ծանր, 69-ը միջին ծանրության, իսկ մյուսները կայուն վիճակում։

Համավարակի սկզբից ի վեր անցկացվել է 302 933 թեստավորում։

По Теме

Арменалогия

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Найдите Нас `