Վրաստանը 5 երկրի հետ վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը

08/07/2020 14:03

Վրաստանը 5 երկրի հետ վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը
Վրաստանը բացում է սահմանները և վերականգնում ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը` հղում անելով  Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:

Հունիսի վերջին Եվրախորհուրդը կոչ է արել անդամ երկրներին բացել սահմանները 15 անվտանգ երկրների, այդ թվում` Վրաստանի հետ: Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները սահմանները բացելու հարցում որոշումներն առանձին են ընդունում:

Վրաստանի կառավարության տվյալներով` նշված 5 երկրների քաղաքացիները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել` միայն օդային ճանապարհով:

Վրացական սահմանն անցնելուց առաջ ժամանողները պետք է էլեկտրոնային ձևաչափ լրացնեն, որտեղ պետք է նշեն վերջին 14 օրվա իրենց պատմությունը և այլ տվյալներ: Ցանկության դեպքում կամ այն դեպքում, երբ օդանավակայանում ստուգումների ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր կլինի, կանցկացվեն կորոնավիրուսի թեստեր:

Պարտադիր թեստավորում և կարանտինային ռեժիմ կսահմանվի նրանց համար, ովքեր ժամանումից առաջ 14 օրվա ընթացքում այցելել են ԵՄ անդամ չհանդիսացող բարձր ռիսկային գոտում ներառված երկրում:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `