Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել

01/08/2020 22:50

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով, կադրային փոփոխությունններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժիներում և բաժանմունքներում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Մարգար Մարգարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական բաժանմունքի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արա Շահնազարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական բաժանմունքի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Աշոտ Սայադյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման քննական բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գարիկ Լևոնյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման քննական բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վահե Վարդանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքի պետ:



 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `