Որ դեպքում ուսուցչի աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա. պատգամավորի պարզաբանումը

12/07/2020 16:35

Որ դեպքում ուսուցչի աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա. պատգամավորի պարզաբանումը
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է ուսուցիչների ատեստավորմանը և դրան հաջորդող զարգացումներին:

«Հարց․ ԿԳՄՍ նախարարը խոսեց նոր ատեստավորման մասին, որի արդյունքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում: Դա ի՞նչ կապ ունի հնում իրականացվող ատեստավորման գործընթացի հետ:

Պատասխան․ Նախկինում գործող ատեստավորումը Հանրակրթության մասին օրենքում ամրագրված ՊԱՐՏԱԴԻՐ ատեստավորումն է, որն իրականանում է յուրաքանչյուր ուսուցչի համար հինգ տարին մեկ անգամ: Եթե ուսուցիչը փոխում է իր աշխատանքի վայրը, ապա այս դեպքում կրկին գործում են օրենքի կարգավորումները: Սույն ընթացակարգը նաև հնարավորություն տալիս ուսուցչին ստանալու տարակարգ: ԿԳՄՍ նախարարի կողմից բարձրաձայնվող ատեստավորումը ՊԱՐՏԱԴԻՐ չէ, այլ կամավոր: Այն ունենալու է մասնագիտական բաղադրիչ և կապված է լինելու ուսուցչի անմիջական գործունեության հետ»,-նշել է նա:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `