Վե՞րջ կորոնավիրուսին. նոր պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

10/07/2020 14:22

Վե՞րջ կորոնավիրուսին. նոր պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ պայքարում արդյուքներ է տալիս: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, կամավորների մոտ իմունիտետ է ձևավորվում:

Փորձարկումներն արվել են կամավոր զինծառայողների վրա և սկսվել են հունիսի 18-ին։ Նրանցից 9-ին ներարկել են պատվաստանյութի մեկական, մյուս 9-ին` երկուական բաղադրիչ։ Հունիսի 23-ին պատվաստանյութը ներարկել են ևս 20 կամավորի։

Կամավորների առաջին խումբը հետազոտություններից հետո՝ հուլիսի 15-ին, դուրս կգրվի։

Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն արձանագրվել։


 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `