Ուկրաինան կորոնավիրուսի բուժման 4 դեղամիջոց է փորձարկում

11/07/2020 19:46

Ուկրաինան կորոնավիրուսի բուժման 4 դեղամիջոց է փորձարկում
Ուկրաինայի Առողջապահության նախարարությունից հայտնում են, երկրում կորոնավիրուսի դեմ բուժման չորս դեղամիջոց են փորձարկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առողջապահության նախարարությունը թույլ է տվել իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հայրենական արտադրության չորս դեղերի (Ամիզոն Մաքս, Ամիքսին IC, Բիովեն, Կորվիտին), կլինիկական փորձարկումներ: Որոշ փորձարկումներ արդեն վերջնական փուլում են:

Արդյունքները ստանալուց հետո եզրակացություններ կարվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ դեղամիջոցների օգտագործման հնարավորության մասին:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `