Թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

01/08/2020 15:53

Թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ
Հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից կրակոցների թիվը նվազել է։

«Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ։ Հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1700 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:



 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `