Ռուսաստանը սկսում է վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները

10/07/2020 21:35

Ռուսաստանը սկսում է վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ հուլիսի 15-ից սկսած երկիրը կսկսի աստիճանաբար վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները:

Փոխվարչապետը նշել է, որ այս քայլին հանարվոր եղավ դիմել միայն կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազման շնորհիվ:

Նրա խոսքով՝ օդային երթևեկությունը կվերսկսվի այն երկրների հետ, որտեղ COVID-19- ի դեպքը հարյուր հազար մարդու հաշվով չի գերազանցում 40 դեպքը: Այսինքն՝ այն չպետք է գերազանցի 1%-ը: Ավիացիոն տնօրենները պետք է բանակցեն և պարզեն, թե որ երկրներն են համապատասխանում այդ չափանիշներին:

Օդային երթևեկությունը կվերականգնվի փոխադարձ հիմունքներով: Փոխվարչապետը հայտնել է նաև, որ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող վայրերից ժամանողները, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն ինքնամեկուսացման: 



Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `