Ռուսաստանը այսօրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունը

01/08/2020 10:15

Ռուսաստանը այսօրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է արտասահմանյան թռիչքները․ հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ արտերկրից իր քաղաքացիների տեղափոխումը հայրենիք։ Այս ընթացքում միջազգային ավիահաղորդակցության ցուցանիշը բավականին նվազել էր, օրինակ` այս տարվա հունիսին միջազգային չվերթներով թռիչք է իրականացրել 40,3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0,7 տոկոսն է կազմում։

Նշվում է, որ առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունների կողմից։



 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `