Պետերբուրգում հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին

10/07/2020 16:33

Պետերբուրգում հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին

Սանկտ Պետերբուրգի դատարանների համատեղ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Սանկտ Պետերբուրգի «Յուվեն» կլինիկայի ազգությամբ հայ անեսթեզիոլոգ Արմեն Հովհաննիսյանը, ով մեղադրվում է հիվանդների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ հսկողությամբ բանտում:

Ըստ հրապարակման, Հովհաննիսյանը բռնաբարել է ընդհանուր անզգայացման տակ գտնվող հիվանդներին վիրահատություններից հետո:

Սկզբում խոսվում էր երեք աղջկա մասին, նրանց թվում անչափահասներ են եղել։

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել «Բռնաբարություն» և «Սեռական բռնություն» հոդվածների 6 կետով: Նա իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը նաև Հովհաննիսյանին որակազրկել է 6 տարի ժամկետով: Նա կվճարի նաև 70 հազար ռուբլի տուգանք:



Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `