Մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի կողմից որեւէ ազդակ, որ պատրաստ են փոխզիջումների. Մնացականյան

01/08/2020 11:00

Մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի կողմից որեւէ ազդակ, որ պատրաստ են փոխզիջումների. Մնացականյան
Մինչ այժմ չենք լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից որեւէ ազդակ, որեւէ ձեւակերպում, որեւէ բառ, որն ի ցույց է դնում զգայունություն Արցախի եւ Հայաստանի առաջնահերթությունների հանդեպ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումներն:

«Որեւէ դիրքորոշում, որեւէ քայլ, որն ի ցույց դնի, որ նրանք նույնպես պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում։ Եվ այդ առումով, եթե մենք ավելի ուշադիր լսենք իրենց դիրքորոշումները, դա մաքսիմալիզմ է, որը տեսնում է լուծումը միայն այնպես, ինչպես դա բավարար է բացառապես ադրբեջանական կողմին։ Դա չի աշխատելու, դա փոխզիջում չէ։

Իսկ ինչ վերաբերում է զիջման վրա հիմնված լուծման, ապա որեւէ մեկը պատրաստ չէ նման ճանապարհով շարժվել:

Եթե Ադրբեջանը ենթադրում է, որ դրանով մենք սառեցնում ենք իրավիճակը, ինչը մենք պարբերաբար լսում ենք իրենց կողմից, ապա դա ուղղակի անընդունելի է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք ունենալ առաջընթաց էսկալացիայի պայմաններում, դա բացառվում է: Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու: Սա կարծես թե առավել քան հստակ է, հստակ արտահայտվել է եւ՛ քաղաքական, եւ՛ դիվանագիտական, եւ՛ անմիջապես արդեն ռազմական առումներով»,- նշեց Մնացականյանը:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `