Լենա Նազարյանի և պաշտոնյա ամուսնու հայտարարագիրը

12/07/2020 20:56

Լենա Նազարյանի և պաշտոնյա ամուսնու հայտարարագիրը
Ներկայացնում ենք հերթական պաշտոնյաների Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյան և իր ամուսնու հայտարարգիրը:

Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու անշարժ գույք՝ մեկը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ գնված 2017 թվականին, մյուսը՝ Երևանում։ Նորք-Մարաշում անշարժ գույք, որ որպես ժառանգություն է ստացել։

Նազարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3,000,000.00 ՀՀ դրամ, իսկ Ազգային ժողովից ստացած աշխատավարձի եկամուտը կազմել է 12,437,850.00 ՀՀ դրամ։

Նկատենք, որ Նազարյանը նախորդ տարվա տարեկան հայտարարագրում, որպես ԱԺ պատգամավոր՝ անշարժ ու շարժական գույք չէր հայտարարագրել։

Որպես դրամական միջոց՝ հայտարարագրել էր 1,000,000.00 ՀՀ դրամ, իսկ որպես աշխատանքի վարձատրություն՝ հայտարարագրել էր 6,537,640.00 ՀՀ դրամ։

Տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև Լենա Նազարյանի ամուսինը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Վերջինը հայտարարագրել է 2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք բերված բնակարան բազմաբնակարան շենքում՝ համատեղ սեփականությամբ։


Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,000,000.00 ՀՀ դրամ։

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված աշխատավարձը կազմել է 10,714,456.00 ՀՀ դրամ։

Այս պաշտոնում Նարեկ Բաբայանի ներկայացրած նախորդ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրված են միայն դրամական միջոցներ՝ 600,000 դրամի չափով, և աշխատանքի վարձատրություն՝ 4,995,965.00 ՀՀ դրամ։

Իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 09.07.2018 Նարեկ Բաբայանը հայտարարագրել էր մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որի հասցեն նշված չէ, իսկ որպես աշխատավարձ՝ Բաբայանը հայտարարագրել է 1,595,431.00 ՀՀ դրամ։
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `