Ի վերջո, նա մեզ է աջակցելու. Թրամփը՝ Քանյե Ուեսթի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

10/07/2020 11:08

Ի վերջո, նա մեզ է աջակցելու. Թրամփը՝ Քանյե Ուեսթի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու որոշմանը, սակայն ենթադրում է, որ ի վերջո երգիչը հանրապետականների կողմից հանդես կգա: Թրամփն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Ինձ դուր է գալիս, որ իր ձայնը լսելի է լինելու, սակայն նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»,- ընդգծել է Թրամփը՝ մեկնաբանելով Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը։

«Նա շատ լավ տղա է։ Հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Կարծում եմ՝ ի վերջո, նա մեզ է աջակցելու»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `