Իր ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում. Բաբաջանյանը՝ Քոչարյանին

02/08/2020 16:34

Իր ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում. Բաբաջանյանը՝ Քոչարյանին
Քոչարյանն ասում է, թե կառավարությունը չի հասկացել, որ ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Բացարձակ ճշմարտություն է։ Այո՛, երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի, դա անհերքելի ճշմարտություն է։ Բայց իրավունք ունի՞ արդյոք ուժեղ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով իր նախագահության տարիներին հետևողականորեն կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես, ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես։

Քոչարյանի ղեկավարման տարներին մասնատվել, կազմաքանդվել են այնքան մեծ թվով ընդդիմադիր կուսակցություններ, որքան Հայաստանի անկախության ողջ երեսուն տարիներին՝ միասին վերցրած։ Այդ տարիներին ընդդիմադիր գործիչներին հետապնդել են ու բռնաճնշել, բոլոր հնարավոր միջոցներով փորձել են լռեցնել ընդդիմադիր խոսքն ու միտքը, փակվել են անկախ լրատվամիջոցներ՝ Ա1+-ն ու «Նոյյան տապան»-ը։ Ի վերջո, իր իսկ ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում»։


 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `