Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավորի թեկնածուն

01/08/2020 15:29

Ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավորի թեկնածուն
Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին առաջադրել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու:
 
Որոշեցինք պարզել, թե Վճռաբեկ դատարանի նախագահ Խունդկարյանն ինչ հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում որևէ անշարժ գույք չի հայտարարագրել: Փոխարենը նա ունի 2014 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը դատավորը ձեռք է բերել 2016 թվականին: Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ դատավորը բանկում ունեցել է 60 եվրո և 47 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 22 մլն դրամ, 6 հազար դոլար եւ ևս 2 մլն դրամ:

Մեկ տարվա ընթացքում ՍԴ անդամի թեկնածուի եկամուտները գոյացել են աշխատավարձերից, իսկ նրա որդին էլ 2 մլն դրամ նվիրատվություն է ստացել Անիկ Բաղդասարյանից:


 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `